ANRA

ՀՀ միջուկային անվտանգության կարգավորման կոմիտե

ՀՀ միջուկային անվտանգության կարգավորման կոմիտե

Բյուջե

Բյուջե

2024-2026 թվականների միջնաժամկետ ծախսային ծրագրի և 2024 թվականի բյուջետային ֆինանսավորման հայտ​

Բյուջետային ծրագրի նկարագիր (անձնագիր)

Հավելվածներ 3-10

ՄԺԾԾ ժամանակահատվածում ՀՀ կառավարության ոլորտային քաղաքականությունը

ՀՀ միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեի ՀՀ 2024 թվականի պետական բյուջեի մասին օրենքի նախագծի նախնական տարբերակի հիմքում դրված ծախսային հաշվարկ-հիմնավորումները

Կառավարման ապարատ

Հավելվածներ 3-10

Կապիտալ ծախսեր

2024 թ. ՀՀ ՄԱԿԿ փորձաքննության ծառայությունների մատուցման հաշվարկ

2025-2027 թվականների միջնաժամկետ ծախսային ծրագրի և 2025 թվականի բյուջետային ֆինանսավորման հայտ

 

1. ՆՊԱՏԱԿՆԵՐԸ ԵՎ ԹԻՐԱԽՆԵՐԸ ՄԺԾԾ ԺԱՄԱՆԱԿԱՀԱՏՎԱԾՈՒՄ

Հայաստանի Հանրապետության միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեի նպատակն է բնակչության, ատոմային էներգիայի օգտագործման օբյեկտների անձնակազմի անվտանգության ապահովումը, շրջակա միջավայրի պաշտպանությունն իոնացնող ճառագայթման հնարավոր վնասակար ազդեցությունից, Հայաստանի Հանրապետության անվտանգության շահերի պաշտպանության նպատակով։

Հայաստանի Հանրապետության միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեի խնդիրն է ատոմային էներգիայի օգտագործման բնագավառի պետական կարգավորումը․ անվտանգության ապահովում և շրջակա միջավայրի պաշտպանություն

  1.  
  2. 2. ԾԱԽՍԱՅԻՆ ԳԵՐԱԿԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՄԺԾԾ ԺԱՄԱՆԱԿԱՀԱՏՎԱԾՈՒՄ
  3. ՀՀ միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեի կողմից իրականացվող բյուջետային «Միջուկային և ճառագայթային անվտանգության կարգավորում» ծրագիրը հանդիսանում է վարչական բնույթի ծրագիր։
  4. Ներկայացվում է նաև Հավելված 12 ձևաչափը։
  1. 3․ՄԺԾԾ ԺԱՄԱՆԱԿԱՀԱՏՎԱԾՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎԵԼԻՔ ԾԱԽՍԱՅԻՆ ԾՐԱԳՐԵՐԸ

3.1. Պարտադիր և հայեցողական ծախսերը

ՄԺԾԾ ժամանակահատվածում ՀՀ միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեն իրականացնելու է  մեկ  բյուջետային ծրագիր (դասիչ 1054), որն ընդգրկում է 1 միջոցառում․

1․ Պարտադիր ծախսերին դասվող միջոցառում`

Միջուկային և ճառագայթային անվտանգության կարգավորում (դասիչ 11001)

Ծրագիր (դասիչ) Միջոցառում (դասիչ) Միջոցառման անվանումը Պարտադիր կամ հայեցողական պարտավորությունների շրջանակը Պարտադիր կամ հայեցողական պարտավորությունը սահմանող օրենսդրական հիմքերը
1054
11001
Միջուկային և ճառագայթային անվտանգության կարգավորում
Միջուկային և ճառագայթային անվտանգության բնագավառում պետական քաղաքականության իրականացում և կարգավորող վերահսկողություն, օրենսդրական և նորմատիվ բազայի մշակում, ատոմային էներգիայի օգտագործման բնագավառում գործունեության լիցենզավորում
1.Միջուկային անվտանգության մասին կոնվենցիայի հոդված N 7 և 8

2.Աշխատած վառելիքի և ռադիոակտիվ թափոնների կառավարման անվտանգության մասին համատեղ կոնվենցիայի հոդված N 19 և 20

3. Պետական կառավարման համակարգի մարմինների մասին Հայաստանի Հանրապետության օրենք /ՀՕ-260-Ն 30․03․2018թ․/

3.2. Գոյություն ունեցող ծախսային պարտավորությունները

ՀՀ միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեի կողմից 2025-2027թթ ժամանակահատվածում իրականացվելու է «1054 Միջուկային և ճառագայթային անվտանգության կարգավորում» ծրագիրը, որի ծախսային պարտավորությունների 2023 թվականի փաստացի կատարողականը կազմել է  353700,43 հազ․ դրամ, 2024 թվականի հաստատված բյուջեն է՝ 620609,7  հազ․դրամ,  միջնաժամկետ հայտը 2025 թվականի համար՝ 459701,1 հազ․ դրամ, 2026 թվականի համար՝ 476388,1 հազ․ դրամ և 2027 թվականի համար՝ 502961,5 հազ․ դրամ :

Ծրագրի նպատակն է՝ ատոմային էներգիայի օգտագործման բնագավառում անվտանգության պետական կարգավորման ապահովումը, ՀՀ միջուկային օրենսդրության համապատասխանեցումը  Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) անվտանգության ստանդարտներին և  Եվրոպական միության անվտանգության դիրեկտիվներին, իրավաբանական և ֆիզիկական անձանց լիցենզավորումը, միջուկային զենքի չտարածման ռեժիմի ուժեղացումը, միջուկային նյութի հաշվառման և վերահսկման պետական համակարգի կատարելագործումը, ատոմային էներգիայի օգտագործման օբյեկտների կարգավորող վերահսկողության իրականացումը, շրջակա միջավայրի ճառագայթային մոնիթորինգի ժամանակակից համակարգի ներդրումը, վթարային հակազդման համակարգի զարգացումը։

3.3. Նոր նախաձեռնությունները

ՀՀ միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեն 2025-2026 թթ․ միջնաժամկետ ծախսային ծրագրով և 2025թ․ բյուջետային ֆինանսավորման հայտով նոր նախաձեռնություններ չի ներկայացրել, քանի որ հաստատված ծառայությունների շրջանակից դուրս նոր ծառայություններ չի մատուցվելու և հաստատված ծառայությունները չեն տարածվելու շահառուների նոր խմբերի վրա։

 

  1. 4․ ՈՉ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ԱՂԲՅՈՒՐՆԵՐԻՑ ՍՊԱՍՎՈՂ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԸ
  2. ՀՀ միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեն 2025-2027թթ. իրականացվելիք ֆինանսատնտեսական գործունեության արդ­­յունքում ոչ բյուջետային աղբյուրներից սպասվող եկա­մուտ­նե­ր չունի:
  1. 5․ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՄԱՆՆ ԱՌՆՉՎՈՂ ԾՐԱԳՐԵՐԸ/ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ
  2. ՀՀ միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեի կողմից 2025-2027թթ առաջարկվող բյուջետային ծախսային ծրագրի հատկացումները վարչատարածքային բաժանմամբ (ըստ մարզերի) կատարվում է մարզի կարգավիճակ ունեցող Երեւան քաղաքում և ներկայացված են Հավելված  Հ 5-ում։
  1. 6․ ՄԻՋՈԼՈՐՏԱՅԻՆ (ԽԱՉՎՈՂ) ԲՆՈՒՅԹԻ ԱՌԱՆՁԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԱՌՆՉՎՈՂ ԾՐԱԳՐԵՐԸ/ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ
  2. ՀՀ միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեն 2025-2027թթ չի իրականցնելու ծրագրեր ու միջոցառումներ որոնք ուղղված լինեն հետևյալ խաչվող քաղաքականությունների ապահովմանը.
  3. -գենդերային քաղաքականություն
  4. -կլիմայի փոփոխության մեղմմանն և հարմարվողականությանն ուղղված:
  5. -Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին աջակցությանն առնչվող բյուջետային միջոցառումներ
  1. 7․ ԱՐՏԱՔԻՆ ԱՂԲՅՈՒՐՆԵՐԻՑ` ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵ ՍՏԱՑՎՈՂ ՎԱՐԿԵՐԻ ԵՎ ԴՐԱՄԱՇՆՈՐՀՆԵՐԻ ՀԱՇՎԻՆ ԻՐԱԿԱՆԱՑՎԵԼԻՔ ԾՐԱԳՐԵՐԸ/ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ
  2. 2024-2026 թթ. ՀՀ միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեն արտաքին աղբյուրներից` պետական բյուջեի խողովակներով ստացվող վար­կե­րի և դրամաշնորհների հաշվին իրականացվելիք ծրագրեր /միջոցառումներ չունի:
  1. 8․ ՄԺԾԾ ԺԱՄԱՆԱԿԱՀԱՏՎԱԾՈՒՄ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ԱՄՓՈՓՈՒՄ
  2. Հավելված N 8. Ամփոփ ֆինանսական պահանջներ ՄԺԾԾ ժամանակահատվածի համար (հազար դրամներով)։
  3. Հավելված 3 մաս 1-2
  4. Հավելված 3 մաս 3

    Հավելված 3 մաս 4

    Հավելված 4

    Հավելված 5

    Հավելված 8

    Հավելված 10

    Հավելված 11

11 ՄԱՐՏԻ 2024Թ․

Հայաստանի Հանրապետության միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեի 2025 թվականի բյուջետային ֆինանսավորման հայտը

Կառավարման ապարատ

Հավելվածներ

Նախատեսվող կապիտալ ծախսերի ոչ ֆինանսական ցուցանիշների

ՀՀ պետական բյուջեով նախատեսված՝ ավարտի ժամկետ ունեցող ծրագրերի միջոցառումների վերաբերյալ

Վերադիր ծախսերի նախահաշիվ