ANRA

ՀՀ միջուկային անվտանգության կարգավորման կոմիտե

ՀՀ միջուկային անվտանգության կարգավորման կոմիտե

ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԱՄՆ ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՀԵՏ

ՀՀ միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեն (այսուհետ՝ կոմիտե) համագործակցում է Ամերիկայի Միացյալ Նահանգների միջուկային կարգավորող հանձնաժողովի (ԱՄՆ ՄԿՀ) հետ 1995 թվականից:

1997 թվականի սեպտեմբերի 30-ին Ամերիկայի  Միացյալ Նահանգների  միջուկային  կարգավորող  հանձնաժողովի  և Հայաստանի Հանրապետության միջուկային անվտանգությունը կարգավորող մարմնի  միջև ստորագրվել է Համաձայնագիր՝ միջուկային  անվտանգության hարցերով  տեխնիկական տեղեկատվության  փոխանակման և համագործակցության վերաբերյալ։ 

Կոիմտեն և ԱՄՆ ՄԿՀ-ն համագործակցում են միջուկային և ճառագայթային անվտանգության կարգավորման ենթակառուցվածքների ստեղծման և ամրապնդման, անվտանգության գնահատման կարողությունների, ինչպես նաև ռեակտորի անվտանգության, միջուկային անվտանգության և ճառագայթային պաշտպանության, շրջակա միջավայրի ճառագայթային մոնիթորինգի զարգացման ոլորտներում:

Նշված Համաձայնագրի  շրջանակներում Հայաստանը ստացել  է աջակցություն  հետևյալ ուղղություններում․

  • Անձնակազմի պատրաստում և վերապատրաստում (ԱԷԿ-ի ջերմահիդրավլիկ, նեյտրոնաֆիզիկական և վթարային իրավիճակների  հաշվարկներ ժամանակակից համակարգչային կոդերով, ԱԷԿ-ի անվտանգության հիմնավորման հաշվետվությանը ներկայացվող կարգավորող պահանջների մշակում, ԱԷԿ-ի և միջուկային նյութերի ֆիզիկական պաշտպանություն, ԱԷԿ-ի սեյսմիկ անվտանգություն)

  • • Փորձագիտական աջակցություն (ԱԷԿ-ի անվտանգության գնահատումներ և վերլուծություններ, նորմատիվ-տեխնիկական փաստաթղթերի նախագծերի մշակում) 

  • • ԱԷԿ-ի աշխատած վառելիքի չոր պահեստարանի անվտանգության գնահատում և լիցենզավորում

  • • ԱԷԿ-ի անվտանգության հավանականային վերլուծություն

  • • Հայաստանում իոնացնող ճառագայթման աղբյուրների գույքագրում, գրանցում և ազգային ռեգիստրի մշակում, վարում, անվտանգության գնահատում և լիցենզավորում

  • • Իոնացնող ճառագայթման աղբյուրների անվտանգության և ֆիզիկական պաշտպանության վերաբերյալ կարգավորող փաստաթղթերի մշակում

  • • Ժամանակակից սարքերի և սարքավորումների տրամադրում և այլն:

Կոմիտեի և ԱՄՆ ՄԿՀ-ի համագործակցությունը միջազգային համագործակցության և հաջողության հիանալի օրինակ է, որն ուղված է մեկ ընդհանուր նպատակի իրագործմանը՝ անվտանգության ապահովմանը: