ANRA

ARMENIAN NUCLEAR REGULATORY AUTHORITY

ARMENIAN NUCLEAR REGULATORY AUTHORITY

COMPETITION ANNOUNCEMENTS

  1. Միջուկային անվտանգության վարչության համակարգերի և կոմպոնենտների բաժնի պետ-պետական տեսուչ (Մասնագետ)
  2. Միջուկային անվտանգության վարչության համակարգերի և կոմպոնենտների բաժնի շենքերի, շինությունների և կառույցների շահագործման գլխավոր պետական տեսուչ (Մասնագետ)
  3. Միջուկային անվտանգության վարչության ռեակտորի անվտանգության բաժնի մոդիֆիկացիաների գլխավոր պետական տեսուչ (Մասնագետ)
  4. Միջուկային անվտանգության վարչության ռեակտորի անվտանգության բաժնի մետաղի հսկման գլխավոր պետական տեսուչ (Մասնագետ)

 

Վերոնշյալ թափուր հաստիքները զբաղեցնելու համար անցկացվող մրցույթների և մասնագետներին ներկայացվող անհրաժեշտ պահանջներին, ինչպես նաև հաստիքներին վերապահված գործառույթների համառոտ նկարագրերին կարող եք ծանոթանալ սույն հղումով.

Դիմումների ընդունման վերջին ժամկետն է` 04.04.2025 թ.:

Մանսագետների ընտրությունը կատարվում է փաստաթղթային եղանակով:

Աշխատանքի վայրը՝ ք. Երևան, Տիգրան Մեծի 4, հեռ. 56-40-14,

էլ. փոստ՝ f.navasardyan@anra.am

 

Դիմող ՀՀ քաղաքացիները պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը՝

  • դիմում Կոմիտեի նախագահի անունով.
  • տվյալ պաշտոնն զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի՝ դիպլոմի/ների/, վկայականի/ների/, աշխատանքային գրքույկի (վերջինիս բացակայության դեպքում անհրաժեշտ է ներկայացնել տեղեկանք/ներ համապատասխան մարմնից/ներից) պատճենները.
  • արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասից կցագրման վկայականի պատճենները՝ բնօրինակի հետ միասին, կամ համապատասխան տեղեկանք,
  • անձնագրի կամ նույնականացման քարտի պատճենը.
  • մեկ լուսանկար 3×4 սմ չափսի:

 

ՀՀ քաղաքացին փաստաթղթերը ներկայացնում է անձամբ կամ էլեկտրոնային փոստի միջոցով:

 Դիմումի ձևը սույն հղումով:

Հիմնական գործառույթների համառոտ նկարագիրը`

1) մասնակցում է ատոմային էներգիայի օգտագործման բնագավառի իրավական ակտերի նախագծերի մշակման աշխատանքներին, անհրաժեշտության դեպքում տալիս է մասնագիտական պարզաբանումներ և հիմնավորումներ,

2) մշակում է կոմիտեի ներքին փաստաթղթերի (հրամանների, հրահանգների, կանոնակարգերի) նախագծեր,

3) մասնակցում է ատոմային էներգիայի օգտագործման բնագավառում գործունեություն իրականացնելու լիցենզիայի ստանալու համար ներկայացված հայտերին կից փաստաթղթերի դիտարկման և բաժնի իրավասությունների մեջ մտնող հարցերով մասնագիտական եզրակացության և լիցենզիաների պայմանների և պահանջների մշակման աշխատանքներին,

4) իրականացնում է ատոմային էներգիայի օգտագործման բնագավառում ՀՀ իրավական ակտերի և տրված լիցենզիաների պայմանների ու պահանջների կատարման վերահսկողություն,

5) իր իրավասության սահմաններում մասնակցում է միջուկային տեղակայանքի միջուկային անվտանգության բարձրացման ու անվտանգ շահագործումն ապահովող միջոցառումների ծրագրերի վերլուծման և գնահատման աշխատանքներին և ներկայացնում է առաջարկներ,

6) մասնակցում է միջուկային տեղակայանքների անվտանգության եւ անվտանգության համար կարևոր համակարգերի եւ կոմպոնենտների մոդիֆիկացիաների, տեխնիկական որոշումների ներդրման և/կամ իրականացման, համաձայնեցման և շահագործման թույլտվության աշխատանքներին,

7) իր իրավասության սահմաններում մասնակցում է «Միջուկային անվտանգության մասին» կոնվենցիայի պահանջներից բխող ազգային հաշվետվության մշակման աշխատանքներին,

8) իրականացնում է Միջուկային զենքի չտարածման պայմանագրի հետ կապված երաշխիքների կիրառման մասին ՀՀ և ԱԷՄԳ միջև Երաշխիքների կիրառման մասին համաձայնագրի և դրան կից լրացուցիչ արձանագրությամբ պահանջվող, միջուկային նյութ օգտագործող կազմակերպությունների հաշվետվությունների վերլուծման, գնահատման և ԱԷՄԳ ներկայացնելու աշխատանքներին,

9) իրականացնում է միջուկային զենքի չտարածման երաշխիքների պահպանման նկատմամբ վերահսկողություն,

10) մասնակցում է «Աշխատած վառելիքի և ռադիոակտիվ թափոնների կառավարման անվտանգության մասին» համատեղ կոնվենցիայի պահաջներից բխող՝ ազգային հաշվետվության մշակման աշխատանքներին,

11) մասնակցում է ատոմային էներգիայի օգտագործման օբյեկտներում տեղի ունեցած միջադեպերի քննության հաշվետվությունների վերլուծության և գնահատման աշխատանքներին, իսկ անհրաժեշտության դեպքում՝ ՀՀ կառավարության կողմից սահմանված կարգով մասնակցում է լրացուցիչ քննությանը և խախտումների մասին տվյալների բանկի ստեղծմանը,

12) իր իրավասությունների շրջանակներում, անվտանգության կարգավորման նպատակով համագործակցում է միջազգային և օտարերկրյա իրավասու կազմակերպությունների մասնագետների հետ,

13) մասնակցում է Կոմիտեի աշխատանքային խորհրդակցություններին,

14) առաջարկություն է ներկայացնում ատոմային էներգիայի օգտագործման բնագավառին վերաբերող Հայաստանի Հանրապետության օրենքների, անվտանգության նորմերի և կանոնների, տրված կարգադրագրերի պահանջների խախտումների թույլ տված լիցենզավորված անձանց Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան վարչական պատասխանատվության ենթարկելու

15) կոմիտեի նախագահի կողմից սահմանված կարգով մասնակցում է  Մասնագետի գիտելիքների և հմտությունների (այսուհետ՝ կոմպետենցիա) ստուգմանը

16) կատարում է կոմիտեի կարգապահական ներքին կանոնների, հրամանների, կարգադրությունների, անվտանգության տեխնիկայի, ճառագայթային, հրդեհային անվտանգության կանոնների պահանջները․

17) մասնակցում է բաժնի իրավասությունների մեջ մտնող հարցերով առաջարկությունների, տեղեկանքների, հաշվետվությունների, զեկուցագրերի և այլ գրությունների նախապատրաստման աշխատանքներին․

18) միջուկային տեղակայանքներում միջուկային վթարի կամ վթարի սպառնալիքի կամ վթարային վարժանքների դեպքում մասնակցում է վթարային կենտրոնի տեխնոլոգիական գնահատման խմբի աշխատանքներին ․

19) կատարում է կոմիտեի որակի կառավարման համակարգի պահանջները և մասնակցում որակի կառավարման համակարգի արդյունավետության վերլուծման և գնահատման աշխատանքներին․

20) մասնակցում է պլանային նախազգուշական վերանորոգումից հետո գործարկման թույլտվության հայտին կից անվտանգության հիմնավորման փաստաթղթերի վերլուծման և գնահատման աշխատանքներին.

21) մասնակցում է շահագործող կազմակերպության կողմից ներկայացվող միջուկային տեղակայանքի անվտանգության վիճակի վերլուծության տարեկան հաշվետվության վերլուծման և գնահատման աշխատանքներին:

22) իրականացնում է միջուկային տեղակայանքի միջուկային վառելիքի լիցքավորման և վերալիցքավորման նեյտրոնաֆիզիկական հաշվարկների և աշխատանքային ռեժիմների վերլուծման, գնահատման և համաձայնեցնման աշխատանքները

23) մասնակցում է տեսչական ստուգումների ծրագրերի մշակման աշխատանքներին և կատարում  է անցկացված տեսչական ստուգումների արդյունքների սահմանված կարգով ձևակերպումը

24) իրականացնում է միջուկային տեղակայանքի, աշխատած վառելիքի չոր պահեստարանի անվտանգության հիմնավորման հաշվետվությունների, վառելիքի տեղափոխման անվտանգության հիմնավորման փաստաթղթերի վերլուծման և գնահատման աշխատանքները:

25) իրականացնում է աշխատած վառելիքի չոր պահեստարանի պարբերական հաշվետվությունների վերլուծման և գնահատման աշխատանքները.

26) մասնակցում է միջուկային վտանգ ներկայացնող աշխատանքների և փորձարկումների ծրագրերի գնահատման, համաձայնեցման և արդյունքների վերլուծության աշխատանքներին.

27) մասնակցում է անվտանգության տեսակետից կարեւոր համակարգերի վերահսկողության հետ կապված աշխատանքներին

28) վերահսկում է տրված ակտ-կարգադրագրերի, բաժնի իրավասությունների մեջ մտնող հարցերով, պահանջների կատարումը․

29) բաժնի իրավասության շրջանակներում մասնակցում է ԱԷՄԳ-ից և այլ միջազգային կազմակերպություններից ստացված անվտանգության ստանդարտների նախագծերի վերաբերյալ առաջարկությունների պատրաստմանը․

30) մասնակցում է միջուկային տեղակայանքների անվտանգության տեխնիկական հիմնավորման վերլուծությանը և գնահատմանը և  առաջարկություններ է ներկայացնում միջուկային անվտանգության հետագա բարձրացման պահանջների մշակման մասին.

31) մասնակցում է միջուկային անվտանգության վիճակի վերաբերյալ ՀՀ Վարչապետին, ՀՀ կառավարություն ներկայացվող հաշվետվությունների մշակման աշխատանքները՝ իր գործառույթների մասով։

Նշված թափուր պաշտոնը զբաղեցնելու համար պահանջվում է`

  • ֆիզիկա կամ ռադիոֆիզիկա կամ էներգետիկա կամ էլեկտրատեխնիկա կամ էլեկտրոնիկա կամ ավտոմատացում կամ ռադիոտեխնիկա և կապ մասնագիտությամբ բարձրագույն կրթություն և երեք տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ․
  • ատոմային էներգիայի օգտագործման բնագավառի ՀՀ օրենսդրության, իմացություն․
  • տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն․
  • անգլերեն և ռուսերեն լեզվի ազատ տիրապետում․
  • անհրաժեշտ տեղեկատվության տիրապետում․
  • համակարգչային և այլ ժամանակակից տեխնիկական միջոցների (PR3, Cleopatra, QCVS), MC OFFICE ծրագրային փաթեթի հիմնական ծրագրերի, համացանցի (ինտերնետի), տեղեկատվական հնարավորությունների օգտագործման համապատասխան գիտելիքներ և հմտություններ:

Մասնագետը պարտավոր է՝

  • Բարեխղճորեն կատարել պայմանագրով ստանձնած աշխատանքները․

  • Պահպանել Կոմիտեում սահմանված ներքին կարգապահական կանոնները, աշխատանքային կարգապահությունը․

  • Պահպանել աշխատանքի պաշտպանության և անվտանգության ապահովման միջոցները․

  • Իրականացնել ՀՀ աշխատանքային օրենսդրությամբ և պայմանագրով իրենց վերապահված այլ պարտականությունները:

Դիմումների ընդունման վերջին ժամկետն է` 07.02.2025 թ.:

Թեկնածուների ընտրությունը կատարվում է փաստաթղթային եղանակով:

Աշխատանքի վայրը՝ ք. Երևան, Տիգրան Մեծի 4, հեռ. 56-40-14, 

էլ. փոստ՝ f.navasardyan@anra.am 

Դիմող ՀՀ քաղաքացիները պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը՝

  • դիմում Կոմիտեի նախագահի անունով.
  • տվյալ պաշտոնն զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի՝ դիպլոմի/ների/, վկայականի/ների/, աշխատանքային գրքույկի (վերջինիս բացակայության դեպքում անհրաժեշտ է ներկայացնել տեղեկանք/ներ համապատասխան մարմնից/ներից) պատճենները.
  • արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասից կցագրման վկայականի պատճենները՝ բնօրինակի հետ միասին, կամ համապատասխան տեղեկանք,
  • անձնագրի կամ նույնականացման քարտի պատճենը.
  • մեկ լուսանկար 3×4 սմ չափսի:

ՀՀ քաղաքացին փաստաթղթերը ներկայացնում է անձամբ կամ էլեկտրոնային փոստի միջոցով: 

 Դիմումի ձևը 

 

Հիմնական գործառույթների համառոտ նկարագիրը`

1) մասնակցում է ատոմային էներգիայի օգտագործման բնագավառի իրավական ակտերի նախագծերի մշակման աշխատանքներին, անհրաժեշտության դեպքում տալիս է մասնագիտական պարզաբանումներ և հիմնավորումներ․

2) մշակում է Կոմիտեի ներքին փաստաթղթերի (հրամանների, հրահանգների, կանոնակարգերի) նախագծեր․

3) մասնակցում  է ատոմային էներգիայի օգտագործման բնագավառում գործունեություն իրականացնելու լիցենզիայի ստանալու համար ներկայացված հայտերին կից փաստաթղթերի դիտարկման և  Բաժնի իրավասությունների մեջ մտնող հարցերով մասնագիտական եզրակացության և լիցենզիաների պայմանների և պահանջների մշակման աշխատանքները․

4) իրականացնում է ատոմային էներգիայի օգտագործման բնագավառում ՀՀ իրավական ակտերի և տրված լիցենզիաների պայմանների ու պահանջների կատարման վերահսկողություն․

5) մասնակցում է միջուկային տեղակայանքի միջուկային անվտանգության բարձրացման ու անվտանգ շահագործումն ապահովող միջոցառումների ծրագրերի վերլուծման և գնահատման աշխատանքներին․

6) մասնակցում է միջուկային տեղակայանքի ֆիզիկական և էներգետիկական գործարկման ծրագրերի, անվտանգության համակարգերի համալիր և պարբերական փորձարկումների ծրագրերի, միջուկային վտանգ ներկայացնող աշխատանքների և փորձարկումների ծրագրերի գնահատման, համաձայնեցման և արդյունքների վերլուծություն.

7) վերլուծում  և գնահատում է ատոմային   էներգիայի  օգտագործման   բնագավառում  կատարվող  աշխատանքների միջուկային անվտանգությունը․

8)         հետազոտում, վերլուծում, գնահատում  է  միջուկային տեղակայանքներում միջուկային անվտանգության տեսակետից տեխնոլոգիական գծով  կատարվող աշխատանքները, իրականացնում է միջուկային անվտանգության տեսակետից կարևոր աշխատանքների տեսչական ստուգումներ․

9) իր իրավասության սահմաններում մասնակցում է «Միջուկային անվտանգության մասին» կոնվենցիայի, «Աշխատած վառելիքի և ռադիոակտիվ թափոնների կառավարման անվտանգության մասին» համատեղ կոնվենցիայի պահանջներից և պահանջներից բխող ազգային հաշվետվությունների մշակման աշխատանքներին․

10) մասնակցում է ատոմային էներգիայի օգտագործման օբյեկտներում տեղի ունեցած միջադեպերի քննության հաշվետվությունների վերլուծության և գնահատման աշխատանքներին, իսկ անհրաժեշտության դեպքում՝ ՀՀ կառավարության կողմից սահմանված կարգով մասնակցում է  լրացուցիչ քննությանը և խախտումների մասին տվյալների բանկի ստեղծմանը․

11) իր իրավասությունների շրջանակներում, անվտանգության կարգավորման նպատակով, համագործակցում է միջազգային և օտարերկրյա իրավասու կազմակերպությունների մասնագետների հետ․

12) մասնակցում է պլանային նախազգուշական վերանորոգումից հետո գործարկման թույլտվության հայտին կից անվտանգության հիմնավորման փաստաթղթերի վերլուծման և գնահատման աշխատանքներին․

13) մասնակցում է միջուկային տեղակայանքների անվտանգության հիմնավորման հաշվետվության վերլուծման և գնահատման աշխատանքներին․

14) մասնակցում է շահագործող կազմակերպության կողմից ներկայացվող միջուկային տեղակայանքի անվտանգության վիճակի վերլուծության տարեկան հաշվետվության վերլուծման և գնահատման աշխատանքներին․

15) չհրապարակել ՀԱԷԿ-ի վերաբերյալ պետական, ծառայողական, առևտրային կամ այլ գաղտնիք պարունակող տեղեկություններ և պահպանել ՀԱԷԿ-ի ` օրենքով սահմանված իրավունքներն ու շահերը․

16) մասնակցում է Կոմիտեի աշխատանքային խորհրդակցություններին․

17)  Բաժնի իրավասությունների շրջանակներում մասնակցում է ատոմային էներգիայի օգտագործման բնագավառի աշխատանքների, օբյեկտների և սարքավորումների անվտանգության գնահատմանը և փորձաքննության  անցկացմանը․

18) առաջարկություն է ներկայացնում ատոմային էներգիայի օգտագործման բնագավառին վերաբերող Հայաստանի Հանրապետության օրենքների, անվտանգության նորմերի և կանոնների, տրված կարգադրագրերի պահանջների խախտումների թույլ տված լիցենզավորված անձանց Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան վարչական պատասխանատվության ենթարկելու համար․

19) Կոմիտեի նախագահի կողմից սահմանված կարգով մասնակցում է Մասնագետի գիտելիքներ և հմտությունների (այսուհետ՝ կոմպետենցիա) ստուգմանը

20) կատարում է Կոմիտեի կարգապահական ներքին կանոնների, հրամանների, կարգադրությունների, անվտանգության տեխնիկայի, ճառագայթային, հրդեհային անվտանգության կանոնների պահանջները․

21) մասնակցում է Բաժնի իրավասությունների մեջ մտնող հարցերով առաջարկությունների, տեղեկանքների, հաշվետվությունների, զեկուցագրերի, գրությունների նախապատրաստման՝ ինչպես նաև մեթոդական պարզաբանումների և ուղեցույցերի մշակման աշխատանքներին․

22) կատարում է Կոմիտեի որակի կառավարման համակարգի պահանջները.

23) միջուկային տեղակայանքներում միջուկային վթարի կամ վթարի սպառնալիքի կամ վթարային վարժանքների դեպքում մասնակցում է վթարային կենտրոնի տեխնոլոգիական գնահատման խմբի աշխատանքներին․

24) մասնակցում է բաժնի իրավասությունների մեջ մտնող հարցերով ատոմային էներգիայի օգտագործման բնագավառում անվտանգության ապահովման տեսակետից կարևոր պաշտոններ զբաղեցնող ֆիզիկական անձանց որակավորման ստուգման հարցաշարերի մշակման աշխատանքներին․

25) մասնակցում է ատոմային էներգիայի օգտագործման օբյեկտների և իրականացվող աշխատանքների անվտանգությունը հիմնավորող փաստաթղթերի վերլուծությանը և բաժնի իրավասությունների մեջ մտնող հարցերով մասնագիտական եզրակացության մշակմանը․

26) մասնակցում է ատոմային էներգիայի օգտագործման օբյեկտներից ստացվող հաշվետվությունների վերլուծությանը և բաժնի իրավասությունների մեջ մտնող հարցերով մասնագիտական եզրակացության մշակմանը․

27) մասնակցում է տեսչական ստուգումների ծրագրերի  մշակման աշխատանքներին․

28) կատարում է անցկացված տեսչական ստուգումների արդյունքների սահմանված կարգով ձևակերպումը․

29) վերահսկում է տրված ակտ-կարգադրագրերի, բաժնի իրավասությունների մեջ մտնող հարցերով, պահանջների կատարումը․

30) բաժնի իրավասության շրջանակներում մասնակցում է ԱԷՄԳ-ից և այլ միջազգային կազմակերպություններից ստացված անվտանգության ստանդարտների նախագծերի վերաբերյալ առաջարկությունների պատրաստմանը։

Նշված թափուր պաշտոնը զբաղեցնելու համար պահանջվում է`

  • Էներգետիկա կամ էլեկտրատեխնիկա կամ ֆիզիկա կամ ռադիոֆիզիկա մասնագիտությամբ բարձրագույն կրթություն և երեք տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ․
  • ատոմային էներգիայի օգտագործման բնագավառի ՀՀ օրենսդրության, իմացություն․
  • ատոմային էներգիայի միջազգային գործակալության անվտանգության ստանդարտների և դրանց կիրարկումն ապահովող ուղեցույցների (GSG և SSG), միջուկային պահպանության (security) պահանջների (NSS), վթարային պատրաստվածության և հակազդման պահանջների (EPR), տեխնիկական փաստաթղթերի (TECDOC), անվտանգության զեկույցների (SRS), տեխնիկական զեկույցների (TRS ) անհրաժեշտ իմացություն․
  • տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն․
  • անգլերեն և ռուսերեն լեզվի ազատ տիրապետում․
  • անհրաժեշտ տեղեկատվության տիրապետում․
  • համակարգչային և այլ ժամանակակից տեխնիկական միջոցների, MC OFFICE ծրագրային փաթեթի հիմնական ծրագրերի, համացանցի (ինտերնետի), տեղեկատվական հնարավորությունների օգտագործման համապատասխան գիտելիքներ և հմտություններ:

Մասնագետը պարտավոր է՝

  • Բարեխղճորեն կատարել պայմանագրով ստանձնած աշխատանքները․
  • Պահպանել Կոմիտեում սահմանված ներքին կարգապահական կանոնները, աշխատանքային կարգապահությունը․
  • Պահպանել աշխատանքի պաշտպանության և անվտանգության ապահովման միջոցները․
  • Իրականացնել ՀՀ աշխատանքային օրենսդրությամբ և պայմանագրով իրենց վերապահված այլ պարտականությունները:

Դիմումների ընդունման վերջին ժամկետն է` 21.01.2025 թ.:

Փորձագետների ընտրությունը կատարվում է փաստաթղթային եղանակով:

Աշխատանքի վայրը՝ ք. Երևան, Տիգրան Մեծի 4, հեռ. 56-40-14, 

էլ. փոստ՝ f.navasardyan@anra.am 

Դիմող ՀՀ քաղաքացիները պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը՝

  • դիմում Կոմիտեի նախագահի անունով.
  • տվյալ պաշտոնն զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի՝ դիպլոմի/ների/, վկայականի/ների/, աշխատանքային գրքույկի (վերջինիս բացակայության դեպքում անհրաժեշտ է ներկայացնել տեղեկանք/ներ համապատասխան մարմնից/ներից) պատճենները.
  • արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասից կցագրման վկայականի պատճենները՝ բնօրինակի հետ միասին, կամ համապատասխան տեղեկանք,
  • անձնագրի կամ նույնականացման քարտի պատճենը.
  • մեկ լուսանկար 3×4 սմ չափսի:

ՀՀ քաղաքացին փաստաթղթերը ներկայացնում է անձամբ կամ էլեկտրոնային փոստի միջոցով: 

 Բեռնել դիմումի ձևը

Հիմնական գործառույթների համառոտ նկարագիրը`

ա․ Իրականացնում է Կոմիտեի միջնաժամկետ ծախսերի ծրագրերի և տարեկան բյուջետային նախագծի հայտի մշակման և կազմման հետ կապված աշխատանքներ․

բ. Իրականացնում է Կոմիտեին վերաբերվող եկամտատեսակների գծով միջնաժամկետ կտրվածքով և տարեկան բյուջետային մուտքերի գումարների կանխատեսումների հայտի կազմման հետ կապված աշխատանքներ․

գ. Իրականացնում է Կոմիտեի եռամսյակային և տարեկան բյուջետային հատկացումների սահմանաքանակների չիրացման պատճառների վերաբերյալ տեղեկատվության նախապատրաստման հետ կապված աշխատանքներ․

դ. Իրականացնում է ծրագրավորված եկամուտների հավաքագրման արդյունքների և դրանց՝ ծրագրային ցուցանիշներից շեղումների պատճառների մասին կոմիտեի եռամսյակային և տարեկան ըստ առանձին եկամտատեսակների հաշվետվության կազմման հետ կապված աշխատանքներ․

ե. Կատարում է Կոմիտեի  ծրագրերի իրականացումը բնութագրող արդյունքային ցուցանիշների կատարման մասին եռամսյակային և տարեկան հաշվետվությունների կազմման  հետ կապված աշխատանքներ․

զ. Իրականացնում է Կոմիտեի աշխատակիցների աշխատավարձի չափերի ամենամսյա հաշվարկի հետ կապված աշխատանքներ և Բանկային գործարքների ամփոփում ծրագրային համակարգով․

է. Իրականացնում է Բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգմամբ նախատեսված հոդվածների միջև վերաբաշխում կատարելու մասին հայտերի կազմման հետ կապված աշխատանքներ․

     ը.Նախապատրաստում է կոմիտեի կողմից  պլանավորվող ծրագրերի վերաբերյալ  համապատասխան մարմիններում իրականացվող խորհրդատվությունների վերաբերյալ պարզաբանումներ և զեկույցներ:

Նշված թափուր պաշտոնը զբաղեցնելու համար պահանջվում է`

  • Տնտեսագիտություն կամ հաշվապահություն և հարկային գործ կամ ֆինանսներ կամ կառավարում և վարչարարություն մասնագիտությամբ բարձրագույն կրթություն,
  • հանրային ծառայության առնվազն երկու տարվա ստաժ կամ երեք տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ տնտեսագիտության բնագավառում երեք տարվա աշխատանքային ստաժ,
  • իր լիազորությունների հետ կապված իրավական ակտերի անհրաժեշտ իմացություն,
  • տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն,
  • անհրաժեշտ տեղեկատվության տիրապետում,
  • համակարգչով և ժամանակակից այլ միջոցներով աշխատելու ունակություն։

Փորձագետը պարտավոր է՝

  • Բարեխղճորեն կատարել պայմանագրով ստանձնած աշխատանքները:
  • Պահպանել Կոմիտեում սահմանված ներքին կարգապահական կանոնները, աշխատանքային կարգապահությունը:
  • Պահպանել աշխատանքի պաշտպանության և անվտանգության ապահովման միջոցները:
  • Իրականացնել ՀՀ աշխատանքային օրենսդրությամբ, «Հանրային ծառայության մասին» օրենքով և պայմանագրով իրենց վերապահված այլ պարտականությունները:

Փորձագետի պաշտոնը զբաղեցնելու ժամկետը սահմանվում է մինչև 24.01.2026 թ.: 

Դիմումների ընդունման վերջին ժամկետն է` 17.01.2025 թ.:

Փորձագետների ընտրությունը կատարվում է փաստաթղթային եղանակով:

Աշխատանքի վայրը՝ ք. Երևան, Տիգրան Մեծի 4, հեռ. 56-40-14, 

էլ. փոստ՝ f.navasardyan@anra.am 

Դիմող ՀՀ քաղաքացիները պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը՝

  • դիմում Կոմիտեի գլխավոր քարտուղարի անունով.
  • տվյալ պաշտոնն զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի՝ դիպլոմի/ների/, վկայականի/ների/, աշխատանքային գրքույկի (վերջինիս բացակայության դեպքում անհրաժեշտ է ներկայացնել տեղեկանք/ներ համապատասխան մարմնից/ներից) պատճենները.
  • արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասից կցագրման վկայականի պատճենները՝ բնօրինակի հետ միասին, կամ համապատասխան տեղեկանք,
  • անձնագրի կամ նույնականացման քարտի պատճենը
  • մեկ լուսանկար 3×4 սմ չափսի:

ՀՀ քաղաքացին փաստաթղթերը ներկայացնում է անձամբ կամ էլեկտրոնային փոստի միջոցով: