Միջուկային և ռադիացիոն անվտանգության գիտատեխնիկական կենտրոնի մասնագետները ՀՀ միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեին տրամադրվող տեխնիկական աջակցության շրջանակներում իրականացրել են այց Սյունիքի մարզ՝ տեղում ռադիացիոն չափումներ իրականացնելու և Իրանում ընթացող գործընթացներով պայմանավորված ճառագայթային իրավիճակը պարզելու նպատակով։
Այցի ընթացքում կատարված չափումները ցույց են տվել, որ ՀՀ հարավային հատվածներում ճառագայթային իրավիճակը փոփոխություններ չի կրել։
Բացի այդ, ՀԱԷԿ-ի շուրջ տեղադրված վաղ ահազանգման ճառագայթային մոնիթորինգի՝ 24/7 ռեժիմով աշխատող համակարգերը ևս որևէ փոփոխություն չեն արձանագրել։
Վերլուծելով իրականացված չափումների արդյունքները կարող ենք փաստել, որ հունիսի
14-ի դրությամբ Իրանում տեղի ունեցող գործողությունների հետևանքով ՀՀ-ում ճառագայթային իրավիճակի փոփոխություն տեղի չի ունեցել։
ՀԱԷԿ-ի շուրջ տեղադրված 24/7 ռեժիմով գործող ճառագայթային մոնիթորինգի կայանների չափման արդյունքները: