Ներկայացվում է ԱԷՄԳ պաշտոնական տեղեկատվությունը Նաթանզի միջուկային համալիրի վրա ս․թ․ մարտի 1-ին տեղի ունեցած օդային և հրթիռային հարձակումների պատճառով ճառագայային իրավիճակի վերաբերյալ։
Իրանի կարգավորող մարմնի տեղեկացմամբ Նաթանզի միջուկային համալիրում տեղի են ունեցել հարվածներ, սակայն ճառագայթային վտանգ չի արձանագրվել։
Նաթանզի միջուկային համալիրը (Natanz Nuclear Facility) Իրանի ամենակարևոր միջուկային օբյեկտներից մեկն է, որտեղ իրականացվում է ուրանի հարստացում։ Համալիրը գտնվում է Իրանի կենտրոնական մասում և մեծ մասամբ կառուցված է ստորգետնյա՝ պաշտպանվելու համար օդային հարվածներից։
Չնայած միջուկային օբյեկտների վրա հարձակումների արգելքին և այն փաստին, որ նման գործողությունները հակասում են միջազգային իրավունքի բոլոր նորմերին ու սկզբունքներին, 2026 թվականի մարտի 1-ին Իսրայելի և ԱՄՆ-ի կողմից օդային և հրթիռային հարձակման է ենթարկվել Նաթանզի միջուկային համալիրը:


Նաթանզի միջուկային համալիրի վրա իրականացված օդային և հրթիռային հարձակումները չեն ունեցել անմիջական ազդեցություն մարդկանց առողջության կամ շրջակա միջավայրի վրա, քանի որ.
Բացի այդ, միջուկային համալիրում ռադիոլոգիական պատնեշներն ու վերահսկողության համակարգերը մնացել են անփոփոխ:
Այս տվյալները ցույց են տալիս, որ միջուկային համալիրում կատարված գործողությունները չեն ստեղծել անվտանգության համակարգերի թուլացում, չեն պատճառել մարդկային վնաս և չեն առաջացրել շարունակվող խնդիրներ: