Սեպտեմբերի 15-ից 18-ը Երևանում անցկացվեց միջուկային կիբերանվտանգությանը նվիրված աշխատաժողով, որը կազմակերպվել էր ՀՀ միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեի, Միջուկային և ռադիացիոն անվտանգության գիտատեխնիկական կենտրոնի և Ամերիկյան Pacific Northwest ազգային լաբորատորիայի համատեղ ջանքերով։
Միջուկային ենթակառուցվածքները կիբերհարձակումների թիրախ կարող են դառնալ, քանի որ հիմնված են թվային համակարգերի վրա: Հաքերները, կիբերհանցագործները և ահաբեկիչները պոտենցիալ սպառնալիք են ներկայացնում ատոմակայանների անվտանգության համար: Ռիսկերը կարող են առաջանալ նաև հնացած համակարգերից, անբավարար սպասարկումից և անվտանգության ապահովման թույլ մեթոդներից:
The workshop brought together national and international experts with the aim of enhancing cybersecurity in the nuclear sector, promoting knowledge exchange, and supporting collaboration to ensure a more secure and resilient nuclear infrastructure. Participants included representatives from the Armenian Nuclear Power Plant CJSC, Radioactive Waste Management (RADON) CJSC, as well as from the National Security Service, the Ministry of Defence, and the State Revenue Committee of the Republic of Armenia.
Աշխատաժողովին մասնակցում էին «Հայկական Ատոմային Էլեկտրակայան» ՓԲԸ-ի, «Ռադիոակտիվ թափոնների վնասազերծում» ՓԲԸ-ի, ինչպես նաև ՀՀ ԱԱԾ, ՊՆ և ՊԵԿ ներկայացուցիչները։
Այսպիսի նախաձեռնությունները կարևոր են ոչ միայն տեխնիկական կարողությունների զարգացման համար, այլև տարբեր պետական և մասնավոր կառույցների համակարգված համագործակցությունը խթանելու առումով։ Միջուկային ենթակառուցվածքների կիբերանվտանգության ապահովումը պահանջում է միասնական մոտեցում, ժամանակակից լուծումներ և շարունակական վերապատրաստում;
Մասնակիցները կշարունակեն փորձի փոխանակումն ու մասնագիտական համագործակցությունը՝ ուղղված ազգային կարողությունների ամրապնդմանը և միջազգային լավագույն փորձի ներդրմանը Հայաստանի միջուկային ոլորտում։