Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) տեխնիկական համագործակցության (ՏՀ)՝ ME-RER9161 ծրագրի շրջանակներում 2026 թվականի փետրվարի 2-ից 6-ը Երևանում անցկացվեց տարածաշրջանային աշխատաժողով «Միջուկային կամ ճառագայթային վթարներին արձագանքման կազմակերպում» (Regional Workshop on Arrangements for Response to Nuclear or Radiological Emergency) խորագրով։




Աշխատաժողովին մասնակցում էին ME-RER9161 ծրագրում ներգրավված ԱԷՄԳ-ի անդամ պետությունները՝ Հայաստան, Բելառուս, Բուլղարիա, Ղազախստան, Ղրղստան, Լատվիա, Ռուսաստանի Դաշնություն, Սերբիա, Թուրքիա և Ուզբեկստան։


5-օրյա աշխատաժողովի նպատակն էր քննարկել և փոխանակել փորձը միջուկային կամ ճառագայթային արտակարգ իրավիճակներին արդյունավետ արձագանքման կազմակերպման և ընթացակարգերի վերաբերյալ, քնի որ ME-RER9161 ծրագիրը ուղղված է տարածաշրջանային կարողությունների ամրապնդմանը, արտակարգ իրավիճակների պատրաստվածության և արձագանքման (EPR) շրջանակների բարելավմանը, ինչպես նաև միջուկային և ճառագայթային արտակարգ իրավիճակների պատրաստվածության և արձագանքման ոլորտում տարածաշրջանային համագործակցության բարձր մակարդակ ապահովող արդյունավետ, գործնական և կայուն մեխանիզմի ձևավորմանը։

