Վերջին օրերին մի շարք ինտերնետային լրատվամիջոցներում (մասնավորապես՝ https://hraparak.am/am/post/6e8b8f2408864438f2c3cfecac9d5deb?shem=dsdf,sharefoc,agadiscoversdl,,sh/x/discover/m1/4, (News{.}am, tert{.}am, 24news{.}am)) և սոցիալական հարթակներում շրջանառվում են տեղեկություններ, համաձայն որոնց Ռուսաստանի Դաշնությունը «վերանայում է Մեծամորի ատոմային էներգետիկայի միջուկային թափոնների ուտիլիզացման վերաբերյալ համաձայնագրերը», և «թափոններն այլեւս Հայաստանից չեն ընդունի, իսկ մեր երկրում դրանք ուտիլիզացնելու համապատասխան պայմաններ չկան, եւ դա կարող է էկոլոգիական աղետի հանգեցնել»։
Վերոնշյալ տեղեկությունները իրականությանը չեն համապատասխանում և չունեն որևէ իրավական հիմք։ Մասնավորապես՝
ՀՀ-ում ատոմային էներգիայի օգտագործման բնագավառը (այսուհետ ԱԷՕԲ) կարգավորվում է ազգային օրենսդրության և ստանձնած միջազգային պարտավորությունների համաձայն, մասնավորապես՝
ՀՕ-285՝
ՀՕ-193՝
«Միջուկային անվտանգության մասին» կոնվենցիա
«Աշխատած միջուկային վառելիքի անվտանգ կառավարման և ռադիոակտիվ թափոնների անվտանգ կառավարման մասին» Համատեղ կոնվենցիա
Հարկ է ընդգծել, որ ՀՀ-ից երբևէ որևէ երկիր ռադիոակտիվ թափոններ չեն արտահանվել և նման գործընթաց կամ համաձայնագիր գոյություն չունի։ Միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեն որևէ իրավաբանական անձի աշխատած միջուկային վառելիքի և/կամ ռադիոակտիվ թափոնների արտահանման լիցենզիա չի տրամադրել։
Յուրաքանչյուր ատոմային էլեկտրակայանի (միջուկային տեղակայանք) նախագծով, շահագործման ողջ տևողության համար նախատեսված են լինում ռադիոակտիվ թափոնների պահման և մշակման համար հատուկ տարածքներ, բաքեր, սարքավորումներ և Հայկական ԱԷԿ-ը բացառություն չի կազմում։
Ինչ վերաբերում է աշխատած միջուկային վառելիքի տեղափոխմանը, ապա վերջին նման գործընթացը իրականացվել է դեռևս Խորհրդային Միության տարիներին։ Անկախությունից հետո՝ շուրջ 35 տարվա ընթացքում, Հայաստանի Հանրապետությունից Ռուսաստանի Դաշնություն աշխատած միջուկային վառելիքի տեղափոխում չի իրականացվել, ավելին ՀՀ և ՌԴ միջև միջուկային թափոնների «ուտիլիզացիայի» վերաբերյալ որևէ համաձայնագիր կնքված չէ, հետևաբար այն վերանայելու հնարավորությունը բացակայում է։ Այսպիսով՝ շրջանառվող պնդումները որևէ փաստական և իրավական հիմք չունեն։
Պետական վերահսկողության իրականացման շրջանակում Միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեն՝ իր իրավասությունների շրջանակում պարբերաբար իրականացնում է Հայկական ԱԷԿ-ի կողմից ներկայացված աշխատած միջուկային վառելիքի և ռադիոակտիվ թափոնների պահեստարաններում ազատ ծավալների առկայության, դրանց անվտանգ պահման, ռադիոակտիվ թափոնների կառավարման գործընթացների անվտանգ իրականացման գնահատում և վերլուծություն։ Իրականացված գնահատման և վերլուծության դրական արդյունքների հիման վրա է տրվել Հայկական ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկը մինչև 2026թ․ շահագործելու թույտվություն։ Ներկայումս իրականացվում են շահագործման ժամկետի երկրորդ երկարացման աշխատանքներ, հիմնավորելու մինչև 2036 թվականը ոչ միայն անվտանգ շահագործելու, այլ նաև այդ ժամկետում առաջացող աշխատած միջուկային վառելիքի և ռադիոակտիվ թափոնների անվտանգ կառավարման հնարավորությունը։
Անընդունելի ենք համարում հանրությանը մոլորեցնող և անհիմն տեղեկությունների տարածումը, որը չի բխում ոչ միայն հանրային պատասխանատվության սկզբունքներից, այլև կարող է անհարկի շահարկումների առիթ հանդիսանալ ռազմավարական նշանակություն ունեցող ոլորտի շուրջ.
Կոչ ենք անում զերծ մնալ չստուգված և իրավական հիմքեր չունեցող տեղեկությունների տարածումից, հատկապես այնպիսի զգայուն և ռազմավարական ոլորտներում ինչպիսին է ատոմային էներգիայի օգտագործման բնագավառը։ Յուրաքանչյուր նմանատիպ տեղեկության տարածում իր երկարաժամկետ բացասական ազդեցությունն է ունենալու ՀՀ վարկանիշի և բնագավառի հետագա զարգացման վրա.