ANRA

ARMENIAN NUCLEAR REGULATORY AUTHORITY

ARMENIAN NUCLEAR REGULATORY AUTHORITY

COMPETITION ANNOUNCEMENTS

ՀՀ միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեն հայտարարում է մրցույթ տեխնիկական բաժնում փորձագետ ներգրավելու մասին
Հիմնական գործառույթների համառոտ նկարագիրը`
ա․ վերլուծում և գնահատում է ատոմային էներգիայի օգտագործման բնագավառում վթարային պլանավորման ուղղությամբ կատարվող աշխատանքները․
բ․ իրականացնում է ատոմային էներգիայի օգտագործման բնագավառում վթարային պլանավորման հետ կապված աշխատանքները․
գ․ անհրաժեշտ տվյալներ է ստանում վթարային պլանավորման հարցերով միջուկային անվտանգության գնահատման համար․
դ․ մասնակցում է ատոմային էներգիայի օգտագործման բնագավառում գործունեություն իրականացնելու լիցենզավորման գործընթացին․
ե․ մասնակցում է խաղաղ նպատակներով ատոմային էներգիայի օգտագործման բնագավառը կարգավորող իրավական և նորմատիվ-տեխնիկական փաստաթղթերի մշակման աշխատանքներին․
զ․ մասնակցում է միջուկային անվտանգության տեսակետից կարևոր աշխատանքների տեսչական ստուգումներ․
է․ իրականացնում է Կոմիտեի պետական և ծառայողական գաղտնիքներին առնչվող գործառույթները՝ համաձայն «Պետական և ծառայողական գաղտնիքի մասին» օրենքի և դրանից բխող ենթաօրենսդրական ակտերի․
ը. մշակում է զորահավաքային և քաղաքացիական պաշտպանության ոլորտում զորահավաքային պլանները և ապահովում դրանց կատարումը․
թ. ապահովում է Կոմիտեի պահեստային կառավարման կետի գործունեությունը․
ժ. Վերլուծում և գնահատում է միջուկային տեղակայանքներում վթարային հակազդման պլանով նախատեսված աշխատանքները.
ժա. մասնակցում է միջուկային տեղակայանքում վթարների և միջադեպերի հետաքննման աշխատանքներին։
ժբ. ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն է ներկայացնում յուրաքանչյուր տարվա «ՀՀ միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեի արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության և քաղաքացիական պաշտպանության ոլորտներին առնչվող հիմնական միջոցառումների պլան»-ը:

Նշված թափուր պաշտոնը զբաղեցնելու համար պահանջվում է`
• Ֆիզկա կամ էներգետիկա կամ էլեկտրատեխնիկա կամ էլեկտրոնիկա մասնագիտությամբ բարձրագույն կրթություն, հանրային ծառայության ոլորտում առնվազն 3 տարվա ստաժ կամ առնվազն 3 տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ, համակարգիչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն, ինչպես նաև միջուկային անվտանգության բնագավառի աշխատանքի որոշակի փորձառություն:
• իր լիազորությունների հետ կապված իրավական ակտերի անհրաժեշտ իմացություն
• տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն
• անհրաժեշտ տեղեկատվության տիրապետում
• համակարգչով և ժամանակակից այլ միջոցներով աշխատելու ունակություն
Փորձագետը պարտավոր է՝
• Բարեխղճորեն կատարել պայմանագրով ստանձնած աշխատանքները:
• Պահպանել Կոմիտեում սահմանված ներքին կարգապահական կանոնները, աշխատանքային կարգապահությունը:
• Պահպանել աշխատանքի պաշտպանության և անվտանգության ապահովման միջոցները:
• Իրականացնել աշխատանքային օրենսդրությամբ, «Հանրային ծառայության մասին» օրենքով և պայմանագրով իրենց վերապահված այլ պարտականությունները:

Փորձագետի պաշտոնը զբաղեցնելու ժամկետը սահմանվում է մինչև 13.12.2023 թ.:
Դիմումների ընդունման վերջին ժամկետն է` 08.12.2021 թ.:
Փորձագետների ընտրությունը կատարվում է փաստաթղթային եղանակով:
Աշխատանքի վայրը՝ ք. Երևան, Տիգրան Մեծի 4, հեռ. 56-40-14,
էլ. փոստ՝ f.navasardyan@anra.am

Դիմող ՀՀ քաղաքացիները պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը՝
• դիմում Կոմիտեի գլխավոր քարտուղարի անունով.
• տվյալ պաշտոնն զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի՝ դիպլոմի/ների/, վկայականի/ների/, աշխատանքային գրքույկի (վերջինիս բացակայության դեպքում անհրաժեշտ է ներկայացնել տեղեկանք/ներ համապատասխան մարմնից/ներից) պատճենները.
• արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասից կցագրման վկայականի պատճենները՝ բնօրինակի հետ միասին, կամ համապատասխան տեղեկանք,
• անձնագրի կամ նույնականացման քարտի պատճենը
• մեկ լուսանկար 3×4 սմ չափսի:


ՀՀ քաղաքացին փաստաթղթերը ներկայացնում է անձամբ կամ էլեկտրոնային փոստի միջոցով: