ՀՀ միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեն հայտարարում է մրցույթ միջուկային անվտանգության վարչության համակարգերի և կոմպոնենտների բաժնում փորձագետ ներգրավելու մասին
Հիմնական գործառույթների համառոտ նկարագիրը`
ա․ իրականացնում է ատոմային էներգիայի օգտագործման բնագավառում միջուկային անվտանգության կարգավորման և հսկողության հետ կապված աշխատանքներ՝ իր իրավասության շրջանակներում,
բ. մասնակցում է խաղաղ նպատակներով ատոմային էներգիայի օգտագործման բնագավառը կարգավորող իրավական և նորմատիվ-տեխնիկական փաստաթղթերի մշակման աշխատանքներին․
գ. հետազոտում, վերլուծում, գնահատում է միջուկային տեղակայանքներում միջուկային անվտանգության տեսակետից տեխնոլոգիական գծով կատարվող աշխատանքները, մասնակցում է միջուկային անվտանգության տեսակետից կարևոր աշխատանքների տեսչական ստուգումներին,
դ. մասնակցում է միջուկային տեղակայանքում վթարների և միջադեպերի հետաքննման աշխատանքին,
ե. մասնակցում է ատոմային էներգիայի օգտագործման բնագավառում անվտանգության տեսակետից կարևոր պաշտոններ զբաղեցնող անձնակազմի լիցենզավորման աշխատանքներին:
Նշված թափուր պաշտոնը զբաղեցնելու համար պահանջվում է`
• Ֆիզիկա կամ էներգետիկա կամ էլեկտրատեխնիկա կամ Էներգետիկական մեքենաշինություն մասնագիտությամբ բարձրագույն կրթություն, հանրային ծառայության առնվազն երկու տարվա ստաժ կամ երեք տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ ֆիզիկայի կամ ճարտարագիտության բնագավառում երեք տարվա աշխատանքային ստաժ, ինչպես նաև միջուկային անվտանգության բնագավառի աշխատանքի որոշակի փորձառություն:
• իր լիազորությունների հետ կապված իրավական ակտերի անհրաժեշտ իմացություն
• տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն
• անհրաժեշտ տեղեկատվության տիրապետում
• համակարգչով և ժամանակակից այլ միջոցներով աշխատելու ունակություն
Փորձագետը պարտավոր է՝
• Բարեխղճորեն կատարել պայմանագրով ստանձնած աշխատանքները:
• Պահպանել Կոմիտեում սահմանված ներքին կարգապահական կանոնները, աշխատանքային կարգապահությունը:
• Պահպանել աշխատանքի պաշտպանության և անվտանգության ապահովման միջոցները:
• Իրականացնել աշխատանքային օրենսդրությամբ, «Հանրային ծառայության մասին» օրենքով և պայմանագրով իրենց վերապահված այլ պարտականությունները:
Դիմող ՀՀ քաղաքացիները պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը՝
• դիմում Կոմիտեի գլխավոր քարտուղարի անունով.
• տվյալ պաշտոնն զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի՝ դիպլոմի/ների/, վկայականի/ների/, աշխատանքային գրքույկի (վերջինիս բացակայության դեպքում անհրաժեշտ է ներկայացնել տեղեկանք/ներ համապատասխան մարմնից/ներից) պատճենները.
• արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասից կցագրման վկայականի պատճենները՝ բնօրինակի հետ միասին, կամ համապատասխան տեղեկանք,
• անձնագրի կամ նույնականացման քարտի պատճենը
• մեկ լուսանկար 3×4 սմ չափսի:
ՀՀ քաղաքացին փաստաթղթերը ներկայացնում է անձամբ կամ էլեկտրոնային փոստի միջոցով: