2025 թվականի նոյեմբերի 12-ին, Հայկական ԱԷԿ-ի և ՀՀ միջուկայն անվտանգության կարգավորման կոմիտեի հետ համատեղ անցկացվեց վթարային վարժանք։ Վթարային վարժանքի սցենարի առանձնահատկություններից էր Հայկական ԱԷԿ-ի ներքին և արտաքին էլ․ սնուցման (պայմանավորված արտաքին ազդակներից) կորուստի մոտարկումը։ Վարժանքի ընթացքում ակտիվացվել է ՀԱԷԿ -ի և ՀՀ միջուկայն անվտանգության կարգավորման կոմիտեի վթարային հակազդման համակարգը, գործողության մեջ են դրվել ներքին վթարային պլանը և վթարային հրահանգները, հայտարարվել է «Ընդհանուր վթար»։


Վթարային վարժանքի ժամանակ փորձարկվել է նաև ԵՄ-ի աջակցությամբ ձեռք բերված շարժական դիզել գեներատորները՝ ապահովելով անվտանգության համար կարևոր համակարգերի էլեկտրասնուցումը։ Կոմիտեում գնահատվել են վթարի հնարավոր զարգացումները և JRODOS համակարգի օգնությամբ արտանետումների հնարավոր ուղղությունները։ Գնահատման արդյունքներով Կոմիտեի վթարային հանձնաժողովի կողմից տրվել է են առաջարկներ՝ մասնավորապես ազդակիր համայնքների բնակչության տարհանման ուղղության վերաբերյալ։
Վարժանքի արդյունքների հիման վրա գնահատվել և վերիֆիկացվել են շարժական դիզել գեներատորների տեղափոխման, մալուխների միակցման, համակարգերին միացման, ինչպես նաև տարբեր ստորաբաժանումների համագործակցության և համապատասխան հրահանգները։ Վարժանքի ընթացքում հղկվել են Հայկական ԱԷԿ-ի տարբեր ստորաբաժանումների փոխգործողությունները և համագործակցությունը կոմիտեի հետ։
.





