ՀՀ միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեի և «Միջուկային և ռադիացիոն անվտանգության գիտատեխնիկական կենտրոն» ՓԲԸ-ի մասնագետները իրականացնում են ՀՀ տարածքում ճառագայթային իրավիճակի ուժեղացված հսկողություն։ Իրականացվում է 24/7 ռեժիմով աշխատող «Վաղ ահազանգման ճառագայթային մոնիթորինգի համակարգի» չափման արդյունքների պարբերաբար վերլուծություն։
2026թ․ փետրվարի 27-ից մարտի 2-ն ընկած ժամանակահատվածի տվյալների վերլուծությունը ցույց է տալիս, որ ՀՀ տարածքում՝ ներառյալ հարավային շրջանում ճառագայթային իրավիճակը փոփոխության չի ենթարկվել։
Տեղադրված 32 կայանների չափման արդյունքները գտնվել են ֆոնային տիրույթում։









