

Հանդիպման ընթացքում ներկայացվեց Հայկական և Շվեդական կարգավորող մարմինների մոտեցումները միջուկային և ճառագայթային անվտանգության, ճառագայթային պաշտպանության կարգավորման բնագավառում, քննարկվեցին ռադիոակտիվ թափոնների կառավարվամ կարգավորման դաշտը, ինչպես նաև հնարավոր համագործակցության ուղղությունները։
Ճանաչողական այց տեղի ունեցավ «Հայկական ատոմային էլեկտրակայան» ՓԲԸ, «Ռադիոակտիվ թափոնների վնասազերծում» ՓԲԸ, «Ռադիոիզոտոպների արտադրության կենտրոն» ՓԲԸ և «Էրեբունի ԲԿ» ՓԲԸ-ի ճառագայթային թերապիայի կենտրոն։ Հյուրերը հնարավորություն ունեցան տեղում ծանոթանալ իրականացվող աշխատանքներին, առկա մարտահրավերներին և քննարկել հնարավոր համագործակցության ուղղությունները։ Հյուրերը բարձր գնահատեցին Էրեբունի ԲԿ Ճառագայթային թերապիայի կենտրոնի ձեռքբերումները և զարգացման հեռանկարները։
Այցի արդյունքում պայմանավորվածություն ձեռք բերվեց շարունակել երկկողմանի այցելությունները, 2025 թվականին կազմակերպել աշխատանքային հանդիպում Ճառագայթային թերապիայի կարգավորման և լիցենզավորման թեմայով, կազմակերպել համատեղ տեսչական ստուգումներ ինչպես հայկական, այնպես էլ շվեդական բժշկական հաստատություններում, ինչպես նաև աշխատանքային հանդիպում և ճանաչողական այց ռադիոակտիվ թափոնների կառավարման շվեդական փորձի ուսումնասիրության նպատակով։
Կողմերը պայմանավորվեցին աշխատել Հայաստանի և Շվեդիայի կարգավորող մարմինների միջև համագործակցության և փոխըմբռնման հուշագրի տեքստի վրա՝ այն 2025 թվականին ստորագրելու նպատակով։









