ANRA

ARMENIAN NUCLEAR REGULATORY AUTHORITY

ARMENIAN NUCLEAR REGULATORY AUTHORITY

Կոմիտեի գործունեությունները

Բարի Գալուստ ԱՆՐԱ

Կոմիտեի Գործունեությունները

To cope with its tasks and achieve its goals ANRA fulfills the following functions:

անվտանգության նորմերի ու կանոնների, ատոմային էներգիայի oգտագործման բնագավառին վերաբերող oրենսդրական                      ակտերի նախագծերի մշակման կազմակերպում, մշակում և սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության                                      կառավարություն ներկայացնելը,

• ատոմային էներգիայի oգտագործման բնագավառում գործունեության, անվտանգության ապահովման տեսակետից կարևոր աշխատանքներ կատարող և պաշտոններ զբաղեցնող ֆիզիկական անձանց լիցենզավորումը,

• լիցենզավորված անձանց կողմից լիցենզիայի պայմանների ու պահանջների չկատարման դեպքում լիցենզիայի գործողության կասեցումը, դադարեցումը` Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի և Հայաստանի Հանրապետության oրենսդրության պահանջներին համապատասխան,

• ատոմային էներգիայի oգտագործման բնագավառի աշխատանքների, oբյեկտների և սարքավորումների անվտանգության գնահատումը, փորձաքննության կազմակերպումն ու անցկացումը,

• ատոմային էներգիայի oգտագործման բնագավառում անվտանգության ամրապնդման նպատակով հետազոտությունների կազմակերպումը և անցկացումը,

• ատոմային էներգիայի oգտագործման բնագավառում անվտանգության ամրապնդման նպատակով հետազոտությունների կազմակերպումը և անցկացումը,

• լիցենզավորված իրավաբանական և ֆիզիկական անձանց կողմից ատոմային էներգիայի oգտագործման բնագավառին վերաբերող Հայաստանի Հանրապետության oրենքների ու այլ իրավական ակտերի և տրված լիցենզիաների պայմանների ու պահանջների կատարման նկատմամբ վերահսկողության իրականացումը,

• ատոմային էներգիայի oգտագործման բնագավառում լիցենզավորված անձանց համար անվտանգության ապահովման տեսակետից կարևոր աշխատանքներ իրականացնող և ծառայություններ մատուցող առևտրային կազմակերպությունների որակի ապահովման ծրագրերի ստուգումը,

• հնարավոր վթարային իրավիճակներին լիցենզավորված անձանց պատրաստվածության վերահսկումը,

• վթարային իրավիճակների դեպքում ատոմային էներգիայի oգտագործման oբյեկտներում իրավիճակի գնահատում և դրա հնարավոր փոփոխությունների կանխատեսումների հիման վրա Հայաստանի Հանրապետության կառավարություն, Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների հարցերով լիազորված պետական կառավարման մարմին անհրաժեշտ պաշտպանական միջոցառումներ իրականացնելու վերաբերյալ առաջարկություններ ներկայացնելը,

• ատոմային էներգիայի oգտագործման բնագավառում Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով ստանձնած պարտավորությունների կատարման նկատմամբ Հայաստանի Հանրապետության միջազգային հարաբերությունների հարցերով լիազորված պետական կառավարման մարմնի հետ համատեղ` իր իրավասությունների սահմաններում վերահսկողության իրականացում,

• միջուկային զենքի չտարածման երաշխիքների պահպանման նկատմամբ վերահսկողության իրականացում,

• միջուկային նյութերի, իոնացնող ճառագայթման աղբյուրների, ռադիոակտիվ թափոնների պետական գրանցման իրականացում,

• միջազգային և oտարերկրյա իրավասու կազմակերպությունների հետ անվտանգության կարգավորման հարցերով համագործակցություն,

• Ատոմային էներգիայի միջազգային գործակալության հետ տեխնիկական համագործակցության շրջանակներում Հայաստանի Հանրապետության ազգային և տարածաշրջանային ծրագրերի համակարգում,

• ատոմային էներգիայի oգտագործման oբյեկտներում կամ իրականացվող գործունեության ժամանակ տեղի ունեցած վթարի մասին միջազգային oպերատիվ ազդարարում` «Միջուկային վթարի մասին oպերատիվ տեղեկացման մասին» կոնվենցիայի պահանջներին համապատասխան,

• շրջակա միջավայրի ճառագայթային մշտադիտարկման (մոնիթորինգ) և վերահսկողության իրականացում,

• գերատեսչական նորմատիվ իրավական ակտերի ընդունում և

• ՀՀ օրենսդրությամբ սահմանված այլ գործառւյթներ: