ANRA

ՀՀ միջուկային անվտանգության կարգավորման կոմիտե

ՀՀ միջուկային անվտանգության կարգավորման կոմիտե

ՄՐՑՈՒՅԹՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀՀ միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեն հայտարարում է մրցույթ միջուկային անվտանգության վարչության համակարգերի և կոմպոնենտների բաժնում ռեակտորի կոնտուրի գլխավոր պետական տեսուչ (այսուհետ՝ Մասնագետ) ներգրավելու մասին

 

Հիմնական գործառույթների համառոտ նկարագիրը`

1) մասնակցում է ատոմային էներգիայի օգտագործման բնագավառի իրավական ակտերի նախագծերի մշակման աշխատանքներին, անհրաժեշտության դեպքում տալիս է մասնագիտական պարզաբանումներ և հիմնավորումներ․

2) մշակում է Կոմիտեի ներքին փաստաթղթերի (հրամանների, հրահանգների, կանոնակարգերի) նախագծեր․

3) մասնակցում  է ատոմային էներգիայի օգտագործման բնագավառում գործունեություն իրականացնելու լիցենզիայի ստանալու համար ներկայացված հայտերին կից փաստաթղթերի դիտարկման և  Բաժնի իրավասությունների մեջ մտնող հարցերով մասնագիտական եզրակացության և լիցենզիաների պայմանների և պահանջների մշակման աշխատանքները․

4) իրականացնում է ատոմային էներգիայի օգտագործման բնագավառում ՀՀ իրավական ակտերի և տրված լիցենզիաների պայմանների ու պահանջների կատարման վերահսկողություն․

5) մասնակցում է միջուկային տեղակայանքի միջուկային անվտանգության բարձրացման ու անվտանգ շահագործումն ապահովող միջոցառումների ծրագրերի վերլուծման և գնահատման աշխատանքներին․

6) մասնակցում է միջուկային տեղակայանքի ֆիզիկական և էներգետիկական գործարկման ծրագրերի, անվտանգության համակարգերի համալիր և պարբերական փորձարկումների ծրագրերի, միջուկային վտանգ ներկայացնող աշխատանքների և փորձարկումների ծրագրերի գնահատման, համաձայնեցման և արդյունքների վերլուծություն.

7) վերլուծում  և գնահատում է ատոմային   էներգիայի  օգտագործման   բնագավառում  կատարվող  աշխատանքների միջուկային անվտանգությունը․

8)         հետազոտում, վերլուծում, գնահատում  է  միջուկային տեղակայանքներում միջուկային անվտանգության տեսակետից տեխնոլոգիական գծով  կատարվող աշխատանքները, իրականացնում է միջուկային անվտանգության տեսակետից կարևոր աշխատանքների տեսչական ստուգումներ․

9) իր իրավասության սահմաններում մասնակցում է «Միջուկային անվտանգության մասին» կոնվենցիայի, «Աշխատած վառելիքի և ռադիոակտիվ թափոնների կառավարման անվտանգության մասին» համատեղ կոնվենցիայի պահանջներից և պահանջներից բխող ազգային հաշվետվությունների մշակման աշխատանքներին․

10) մասնակցում է ատոմային էներգիայի օգտագործման օբյեկտներում տեղի ունեցած միջադեպերի քննության հաշվետվությունների վերլուծության և գնահատման աշխատանքներին, իսկ անհրաժեշտության դեպքում՝ ՀՀ կառավարության կողմից սահմանված կարգով մասնակցում է  լրացուցիչ քննությանը և խախտումների մասին տվյալների բանկի ստեղծմանը․

11) իր իրավասությունների շրջանակներում, անվտանգության կարգավորման նպատակով, համագործակցում է միջազգային և օտարերկրյա իրավասու կազմակերպությունների մասնագետների հետ․

12) մասնակցում է պլանային նախազգուշական վերանորոգումից հետո գործարկման թույլտվության հայտին կից անվտանգության հիմնավորման փաստաթղթերի վերլուծման և գնահատման աշխատանքներին․

13) մասնակցում է միջուկային տեղակայանքների անվտանգության հիմնավորման հաշվետվության վերլուծման և գնահատման աշխատանքներին․

14) մասնակցում է շահագործող կազմակերպության կողմից ներկայացվող միջուկային տեղակայանքի անվտանգության վիճակի վերլուծության տարեկան հաշվետվության վերլուծման և գնահատման աշխատանքներին․

15) չհրապարակել ՀԱԷԿ-ի վերաբերյալ պետական, ծառայողական, առևտրային կամ այլ գաղտնիք պարունակող տեղեկություններ և պահպանել ՀԱԷԿ-ի ` օրենքով սահմանված իրավունքներն ու շահերը․

16) մասնակցում է Կոմիտեի աշխատանքային խորհրդակցություններին․

17)  Բաժնի իրավասությունների շրջանակներում մասնակցում է ատոմային էներգիայի օգտագործման բնագավառի աշխատանքների, օբյեկտների և սարքավորումների անվտանգության գնահատմանը և փորձաքննության  անցկացմանը․

18) առաջարկություն է ներկայացնում ատոմային էներգիայի օգտագործման բնագավառին վերաբերող Հայաստանի Հանրապետության օրենքների, անվտանգության նորմերի և կանոնների, տրված կարգադրագրերի պահանջների խախտումների թույլ տված լիցենզավորված անձանց Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան վարչական պատասխանատվության ենթարկելու համար․

19) Կոմիտեի նախագահի կողմից սահմանված կարգով մասնակցում է Մասնագետի գիտելիքներ և հմտությունների (այսուհետ՝ կոմպետենցիա) ստուգմանը

20) կատարում է Կոմիտեի կարգապահական ներքին կանոնների, հրամանների, կարգադրությունների, անվտանգության տեխնիկայի, ճառագայթային, հրդեհային անվտանգության կանոնների պահանջները․

21) մասնակցում է Բաժնի իրավասությունների մեջ մտնող հարցերով առաջարկությունների, տեղեկանքների, հաշվետվությունների, զեկուցագրերի, գրությունների նախապատրաստման՝ ինչպես նաև մեթոդական պարզաբանումների և ուղեցույցերի մշակման աշխատանքներին․

22) կատարում է Կոմիտեի որակի կառավարման համակարգի պահանջները.

23) միջուկային տեղակայանքներում միջուկային վթարի կամ վթարի սպառնալիքի կամ վթարային վարժանքների դեպքում մասնակցում է վթարային կենտրոնի տեխնոլոգիական գնահատման խմբի աշխատանքներին․

24) մասնակցում է բաժնի իրավասությունների մեջ մտնող հարցերով ատոմային էներգիայի օգտագործման բնագավառում անվտանգության ապահովման տեսակետից կարևոր պաշտոններ զբաղեցնող ֆիզիկական անձանց որակավորման ստուգման հարցաշարերի մշակման աշխատանքներին․

25) մասնակցում է ատոմային էներգիայի օգտագործման օբյեկտների և իրականացվող աշխատանքների անվտանգությունը հիմնավորող փաստաթղթերի վերլուծությանը և բաժնի իրավասությունների մեջ մտնող հարցերով մասնագիտական եզրակացության մշակմանը․

26) մասնակցում է ատոմային էներգիայի օգտագործման օբյեկտներից ստացվող հաշվետվությունների վերլուծությանը և բաժնի իրավասությունների մեջ մտնող հարցերով մասնագիտական եզրակացության մշակմանը․

27) մասնակցում է տեսչական ստուգումների ծրագրերի  մշակման աշխատանքներին․

28) կատարում է անցկացված տեսչական ստուգումների արդյունքների սահմանված կարգով ձևակերպումը․

29) վերահսկում է տրված ակտ-կարգադրագրերի, բաժնի իրավասությունների մեջ մտնող հարցերով, պահանջների կատարումը․

30) բաժնի իրավասության շրջանակներում մասնակցում է ԱԷՄԳ-ից և այլ միջազգային կազմակերպություններից ստացված անվտանգության ստանդարտների նախագծերի վերաբերյալ առաջարկությունների պատրաստմանը։

 

Նշված թափուր պաշտոնը զբաղեցնելու համար պահանջվում է`

  • Էներգետիկա կամ էլեկտրատեխնիկա կամ ֆիզիկա կամ ռադիոֆիզիկա մասնագիտությամբ բարձրագույն կրթություն և երեք տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ․
  • ատոմային էներգիայի օգտագործման բնագավառի ՀՀ օրենսդրության, իմացություն․
  • ատոմային էներգիայի միջազգային գործակալության անվտանգության ստանդարտների և դրանց կիրարկումն ապահովող ուղեցույցների (GSG և SSG), միջուկային պահպանության (security) պահանջների (NSS), վթարային պատրաստվածության և հակազդման պահանջների (EPR), տեխնիկական փաստաթղթերի (TECDOC), անվտանգության զեկույցների (SRS), տեխնիկական զեկույցների (TRS ) անհրաժեշտ իմացություն․
  • տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն․
  • անգլերեն և ռուսերեն լեզվի ազատ տիրապետում․
  • անհրաժեշտ տեղեկատվության տիրապետում․
  • համակարգչային և այլ ժամանակակից տեխնիկական միջոցների, MC OFFICE ծրագրային փաթեթի հիմնական ծրագրերի, համացանցի (ինտերնետի), տեղեկատվական հնարավորությունների օգտագործման համապատասխան գիտելիքներ և հմտություններ:

 

Մասնագետը պարտավոր է՝

  • Բարեխղճորեն կատարել պայմանագրով ստանձնած աշխատանքները․
  • Պահպանել Կոմիտեում սահմանված ներքին կարգապահական կանոնները, աշխատանքային կարգապահությունը․
  • Պահպանել աշխատանքի պաշտպանության և անվտանգության ապահովման միջոցները․
  • Իրականացնել ՀՀ աշխատանքային օրենսդրությամբ և պայմանագրով իրենց վերապահված այլ պարտականությունները:

 

Դիմումների ընդունման վերջին ժամկետն է` 21.01.2025 թ.:

Փորձագետների ընտրությունը կատարվում է փաստաթղթային եղանակով:

Աշխատանքի վայրը՝ ք. Երևան, Տիգրան Մեծի 4, հեռ. 56-40-14, 

էլ. փոստ՝ f.navasardyan@anra.am 

 

Դիմող ՀՀ քաղաքացիները պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը՝

  • դիմում Կոմիտեի նախագահի անունով.
  • տվյալ պաշտոնն զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի՝ դիպլոմի/ների/, վկայականի/ների/, աշխատանքային գրքույկի (վերջինիս բացակայության դեպքում անհրաժեշտ է ներկայացնել տեղեկանք/ներ համապատասխան մարմնից/ներից) պատճենները.
  • արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասից կցագրման վկայականի պատճենները՝ բնօրինակի հետ միասին, կամ համապատասխան տեղեկանք,
  • անձնագրի կամ նույնականացման քարտի պատճենը.
  • մեկ լուսանկար 3×4 սմ չափսի:

ՀՀ քաղաքացին փաստաթղթերը ներկայացնում է անձամբ կամ էլեկտրոնային փոստի միջոցով: 

 Բեռնել դիմումի ձևը

 

ՀՀ միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեն հայտարարում է մրցույթ ֆինանսահաշվապահական բաժնում փորձագետ ներգրավելու մասին

Հիմնական գործառույթների համառոտ նկարագիրը`

ա․ Իրականացնում է Կոմիտեի միջնաժամկետ ծախսերի ծրագրերի և տարեկան բյուջետային նախագծի հայտի մշակման և կազմման հետ կապված աշխատանքներ․

բ. Իրականացնում է Կոմիտեին վերաբերվող եկամտատեսակների գծով միջնաժամկետ կտրվածքով և տարեկան բյուջետային մուտքերի գումարների կանխատեսումների հայտի կազմման հետ կապված աշխատանքներ․

գ. Իրականացնում է Կոմիտեի եռամսյակային և տարեկան բյուջետային հատկացումների սահմանաքանակների չիրացման պատճառների վերաբերյալ տեղեկատվության նախապատրաստման հետ կապված աշխատանքներ․

դ. Իրականացնում է ծրագրավորված եկամուտների հավաքագրման արդյունքների և դրանց՝ ծրագրային ցուցանիշներից շեղումների պատճառների մասին կոմիտեի եռամսյակային և տարեկան ըստ առանձին եկամտատեսակների հաշվետվության կազմման հետ կապված աշխատանքներ․

ե. Կատարում է Կոմիտեի  ծրագրերի իրականացումը բնութագրող արդյունքային ցուցանիշների կատարման մասին եռամսյակային և տարեկան հաշվետվությունների կազմման  հետ կապված աշխատանքներ․

զ. Իրականացնում է Կոմիտեի աշխատակիցների աշխատավարձի չափերի ամենամսյա հաշվարկի հետ կապված աշխատանքներ և Բանկային գործարքների ամփոփում ծրագրային համակարգով․

է. Իրականացնում է Բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգմամբ նախատեսված հոդվածների միջև վերաբաշխում կատարելու մասին հայտերի կազմման հետ կապված աշխատանքներ․

     ը.Նախապատրաստում է կոմիտեի կողմից  պլանավորվող ծրագրերի վերաբերյալ  համապատասխան մարմիններում իրականացվող խորհրդատվությունների վերաբերյալ պարզաբանումներ և զեկույցներ:

Նշված թափուր պաշտոնը զբաղեցնելու համար պահանջվում է`

  • Տնտեսագիտություն կամ հաշվապահություն և հարկային գործ կամ ֆինանսներ կամ կառավարում և վարչարարություն մասնագիտությամբ բարձրագույն կրթություն,
  • հանրային ծառայության առնվազն երկու տարվա ստաժ կամ երեք տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ տնտեսագիտության բնագավառում երեք տարվա աշխատանքային ստաժ,
  • իր լիազորությունների հետ կապված իրավական ակտերի անհրաժեշտ իմացություն,
  • տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն,
  • անհրաժեշտ տեղեկատվության տիրապետում,
  • համակարգչով և ժամանակակից այլ միջոցներով աշխատելու ունակություն։

Փորձագետը պարտավոր է՝

  • Բարեխղճորեն կատարել պայմանագրով ստանձնած աշխատանքները:
  • Պահպանել Կոմիտեում սահմանված ներքին կարգապահական կանոնները, աշխատանքային կարգապահությունը:
  • Պահպանել աշխատանքի պաշտպանության և անվտանգության ապահովման միջոցները:
  • Իրականացնել ՀՀ աշխատանքային օրենսդրությամբ, «Հանրային ծառայության մասին» օրենքով և պայմանագրով իրենց վերապահված այլ պարտականությունները:

Փորձագետի պաշտոնը զբաղեցնելու ժամկետը սահմանվում է մինչև 24.01.2026 թ.: 

Դիմումների ընդունման վերջին ժամկետն է` 17.01.2025 թ.:

Փորձագետների ընտրությունը կատարվում է փաստաթղթային եղանակով:

Աշխատանքի վայրը՝ ք. Երևան, Տիգրան Մեծի 4, հեռ. 56-40-14, 

էլ. փոստ՝ f.navasardyan@anra.am 

 

Դիմող ՀՀ քաղաքացիները պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը՝

  • դիմում Կոմիտեի գլխավոր քարտուղարի անունով.
  • տվյալ պաշտոնն զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի՝ դիպլոմի/ների/, վկայականի/ների/, աշխատանքային գրքույկի (վերջինիս բացակայության դեպքում անհրաժեշտ է ներկայացնել տեղեկանք/ներ համապատասխան մարմնից/ներից) պատճենները.
  • արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասից կցագրման վկայականի պատճենները՝ բնօրինակի հետ միասին, կամ համապատասխան տեղեկանք,
  • անձնագրի կամ նույնականացման քարտի պատճենը
  • մեկ լուսանկար 3×4 սմ չափսի:

ՀՀ քաղաքացին փաստաթղթերը ներկայացնում է անձամբ կամ էլեկտրոնային փոստի միջոցով: