2017 թվականի հոկտեմբերի 23-ից 27-ը Երևանում անցկացվել է «Ռադոն գազի ազդեցության հետ կապված շտկող և պաշտպանական միջոցառումների իրականացման փորձը» թեմայով տարածաշրջանային աշխատանքային հանդիպում:
Աշխատանքային հանդիպումը կազմակերպվել էր Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) կողմից ՀՀ ԿԱ միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեի հետ համատեղ՝տեխնիկական համագործակցության RER/9/136 «Հանրության վրա ռադոն գազի ազդեցության նվազումը ազգային ռազմավարության մշակման և ներդրման միջոցով» տարածաշրջանային ծրագրի շրջանակներում:
Աշխատանքային հանդիպման նպատակն էր փորձ ու գիտելիքներ փոխանակել ռադոն գազի ազդեցության հետ կապված շտկող և պաշտպանական միջոցառումների մոնիտորինգի իրականացման վերաբերյալ և ամփոփել առաջընթացը, որը գրանցվել է վերջին երկու տարիների ընթացքում իրականացված RER/9/136 տարածաշրջանային ծրագրի շրջանակներում:
Հանդիպմանը մասնակցում էին ԱԷՄԳ աշխատակիցները, փորձագետներ Ավստրալիայից, Ֆրանսիայից և Շվեդիայից, ինչպես նաև ռադոն գազի մոնիտորինգի գծով մասնագետներ Բոսնիա և Հերցեգովինայից, Բուլղարիայից, Հայաստանից, Խորվաթիայից, Չեխիայի Հանրապետությունից, Էստոնիայից, Հունաստանից, Հունգարիայից, Ղազախստանից, Ղրղզստանից, Լատվիայից, Լիտվայից, Մոլդովայից, Ռումինիայից, Ռուսաստանի Դաշնությունից, Սերբիայից, Սլովակիայից, Տաջիկստանից, Մակեդոնիայից, Ուկրաինայից և Ուզբեկստանից: Աշխատանքային հանդիպման ընթացքում ԱԷՄԳ-ի և միջազգային փորձագետները ներկայացրեցին ռադոն գազի մոնիտորինգի հետ կապված ԱԷՄԳ-ի անվտանգության ստանդարտները, իսկ մասնակիցները ներկայացրեցին ազգային զեկույցներ իրենց երկրներում առկա փորձի մասին, որոնց հաջորդեցին ինտերակտիվ քննարկումներ: