ANRA

ՀՀ միջուկային անվտանգության կարգավորման կոմիտե

ՀՀ միջուկային անվտանգության կարգավորման կոմիտե

Հաշվետվությունների ներկայացում

ԼԻՑԵՆԶԱՎՈՐՎԱԾ ԱՆՁԱՆՑ ԿՈՂՄԻՑ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄ

Լիցենզավորված անձինք ովքեր օգտագործում, պահեստավորում կամ արտադրում եմ իոնացնող ճառագայթման աղբյուրներ, համաձայն ՀՀ միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեի նախագահի 2010թ․ հոկտեմբեր 12-ի N 317-Ն հրամանի (Ռադիոակտիվ նյութերի կամ ռադիոակտիվ նյութեր պարունակող սարքերի կամ գեներացնող ճառագայթման աղբյուրների հետ աշխատանքներ կատարող՝ օգտագործող լիցենզավորված անձանց կողմից ճառագայթային անվտանգության վիճակի վերաբերյալ հաշվետվությունների ներկայացման կարգ) պարտավոր են ներկայացնել ճառագայթային անվտանգության վիճակի վերաբերյալ հաշվետվություններ։

Կոմիտեի նախագահի N 317-Ն հրամանը կարող եք ներբեռնել՝

Ճառագայթային անվտանգության վիճակի վերաբերյալ հաշվետվությունները լինում են`

Հաշվետվությունների պարբերությունը ներկայացված է ստորև աղյուսակում: Պարբերական հաշվետվությունները ներկայացվում են հաշվետու ժամանակահատվածի ավարտից հետո` մինչև հաջորդ տարվա երկրորդ եռամսյակը:

N Իոնացնող ճառագայթման աղբյուրը Պարբերություն
1
1-5 դասի ռադիոակտիվ աղբյուրներ
1 տարի
2
1-2 դասի գեներացնող ճառագայթման աղբյուրներ
1 տարի
3
3-րդ դասի գեներացնող ճառագայթման աղբյուրներ
2 տարի
4
Բաց աղբյուրներ
1 տարի

Օպերատիվ հաշվետվությունը (հաղորդագրությունը) ներկայացվում է իրականացվող գործունեության ժամանակ տեղի ունեցած վթարի/միջադեպի դեպքում` 24 ժամվա ընթացքում։

Ամփոփիչ հաշվետվությունը ներկայացվում է վթարի/միջադեպի պատճառների և հետևանքների քննության ավարտից հետո` մեկ ամսվա ընթացքում:

ՊԱՐԲԵՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ

Պարբերական հաշվետվությունը պետք է ներառի հետևյալ տեղեկատվությունը`

  • Լիցենզավորված անձը,

  • Հաշվետու ժամանակահատվածը,

  • Լիցենզիաները,

  • Ճառագայթային անվտանգության պատասխանատուն,

  • Պարբերական հաշվետվություն կազմողը,

  • Տեսչական ստուգումները,

  • Աղբյուրների գույքագրումը,

  • Ռադիոմետրիկ չափումները*

  • Դոզիմետրիկ չափումները,

  • Սարքավորումների աշխատունակությունը,

  • Անձնակազմի վերապատրաստումը,

  • Միջադեպերը/վթարները,

  • Բժշկական ճառագայթահարմամբ ախտորոշում/բուժում անցած հիվանդների թիվը:

Ռադիոմետրիկ չափումների իրականացման պարբերականություն․

N N Աղբյուրը Պարբերականությունը

1

I և II դասի ռադիոիզոտոպային ճառագայթման աղբյուր
տարին 1 անգամ
Բաց ռադիոիզոտոպային ճառագայթման աղբյուր

2

III դասի ռադիոիզոտոպային ճառագայթման աղբյուր
2 տարին մեկ անգամ
I դասի գեներացնող ճառագայթման աղբյուր

3

IV և V-րդ դասի ռադիոիզոտոպային ճառագայթման աղբյուր
3 տարին մեկ անգամ
II դասի գեներացնող ճառագայթման աղբյուր

ՕՊԵՐԱՏԻՎ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ

Օպերատիվ հաշվետվությունները (հաղորդագրությունները) պետք է պարունակեն հետևյալ տեղեկությունները.

  • հաշվետվություն ներկայացնող լիցենզավորված անձի տվյալները.

  • իրավաբանական անձի դեպքում` անվանումը, գրանցման հասցեն, գործունեություն իրականացնելու վայրը (վայրերը) և հասցեն (հասցեները), կոնտակտային տվյալները (հեռախոս, էլեկտրոնային փոստի հասցե).

  • անհատ ձեռնարկատիրոջ դեպքում` անունը, հայրանունը, ազգանունը, բնակության հասցեն, գործունեություն իրականացնելու վայրը (վայրերը) և հասցեն (հասցեները) կոնտակտային տվյալները (հեռախոս, էլեկտրոնային փոստի հասցե).

  • գործունեության համար կոմիտեի կողմից տրված տրված լիցենզիայի համարը, գործողության ժամկետը

  • միջադեպի/վթարի վայրը և գրանցման ժամանակը

  • միջադեպի/վթարի բնույթը (անձնակազմի/հիվանդների գերճառագայթահարում, աղբյուրի ապահերմետիկացում, կորուստ, գողություն և այլն)

  • միջադեպի նախնական պատճառը

  • միջադեպի/վթարի հետևանքով ճառագայթահարված անձնակազմի, պացիենտների և (կամ) բնակչության կազմից առանձին անձանց նախնական թիվը և ճառագայթահարման դոզաները,

  • ճառագայթային իրավաիճակի գնահատման համար իրականացված ճառագայթային չափումների տվյալները (գամմա ճառագայթման հզորություն, ռադիոակտիվ աղտոտվածություն),

  • միջադեպի վերացմանը կամ դրա հետևանքների մեղմացմանն, ինչպես նաև անձնակազմի ու այլ անձանց պաշտպանությանն ուղղված գործողություններ հակիրճ նկարագրությունը:

ԱՄՓՈՓԻՉ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ

Ամփոփիչ հաշվետվությունները պետք է պարունակեն հետևյալ տեղեկությունները.

  • հաշվետվություն ներկայացնող լիցենզավորված անձի տվյալները.

  • իրավաբանական անձի դեպքում` անվանումը, գրանցման հասցեն, գործունեություն իրականացնելու վայրը (վայրերը) և հասցեն (հասցեները), կոնտակտային տվյալները (հեռախոս, էլեկտրոնային փոստի հասցե).

  • անհատ ձեռնարկատիրոջ դեպքում` անունը, հայրանունը, ազգանունը, բնակության հասցեն, գործունեություն իրականացնելու վայրը (վայրերը) և հասցեն (հասցեները) կոնտակտային տվյալները (հեռախոս, էլեկտրոնային փոստի հասցե).

  • գործունեության համար կոմիտեի կողմից տրված տրված լիցենզիայի համարը, գործողության ժամկետը

  • միջադեպի/վթարի վայրը և գրանցման ժամանակը

  • միջադեպի/վթարի բնույթը (անձնակազմի/հիվանդների գերճառագայթահարում, աղբյուրի ապահերմետիկացում, կորուստ, գողություն և այլն)

  • միջադեպի նախնական պատճառը

  • միջադեպի գրանցման և վերացման ժամանակը.

  • միջադեպի/վթարի հետևանքով ճառագայթահարված անձնակազմի, պացիենտների և (կամ) բնակչության կազմից առանձին անձանց նախնական թիվը և ճառագայթահարման դոզաները,

  • միջադեպի/վթարի վերացմանը կամ դրա հետևանքների մեղմացմանն, ինչպես նաև անձնակազմի ու այլ անձանց պաշտպանությանն ուղղված գործողություններ մանրամասն նկարագրությունը.

  • ճառագայթային իրավաիճակի գնահատման համար իրականացված ճառագայթային չափումների տվյալները (գամմա ճառագայթման հզորություն, ռադիոակտիվ աղտոտվածություն),

  • միջադեպի/վթարի առաջացման արմատական պատճառը (պատճառները),

  • քաղված դասերը, միջադեպի/վթարի կրկնման կանխման համար ձեռք առնված միջոցառումները:

ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄԸ

Կարգավորող մարմին հաշվետվությունները կարելի է ներկայացնել հետևյալ տարբերակներով․

Փոստային ծառայության միջոցով

Էլեկտրոնային փոստի միջոցով

Միասնական էլեկտրոնային հարթակի միջոցով

Կայքի միջոցով

Կից գրության օրինակ`

Պարբերական հաշվետվության կազմման ուղեցույց

Պարբերական հաշվետվության տիպային օրինակ

Իոնացնող ճառագայթման աղբյուրների գրանցամատյանի ձև

ԱՌՑԱՆՑ ՊԱՐԲԵՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄ