ANRA

ՀՀ միջուկային անվտանգության կարգավորման կոմիտե

ՀՀ միջուկային անվտանգության կարգավորման կոմիտե

Աղբյուրների Գրանցում

Աղբյուրների գրանցման ընթացակարգ

Ռադիոակտիվ աղբյուրների գրանցումը իրականացվում է 16.08.2001թ. ՀՀ կառավարության իոնացնող ճառագայթման աղբյուրների գրանցման կարգը հաստատելու մասին թիվ  № 765 որոշման համապատասխան

ԻՈՆԱՑՆՈՂ ՃԱՌԱԳԱՅԹՄԱՆ ԱՂԲՅՈՒՐՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

Պետական գրանցման ենթակա իոնացնող ճառագայթման աղբյուրների սեփականատերն աղբյուրները ձեռք բերելու պահից 10-օրյա ժամկետում ատոմային էներգիայի օգտագործման բնագավառը կարգավորող մարմին (այսուհետ՝ կարգավորող մարմին) է ներկայացնում դրանց գրանցման մասին տեղեկանք: Յուրաքանչյուր աղբյուրի համար ներկայացվում է առանձին տեղեկանք:

Տեղեկանքի լրացման ձև

Իոնացնող ճառագայթման աղբյուրի սեփականատերն աղբյուրի պետական գրանցման մասին տեղեկանքին կից կարգավորող մարմին է ներկայացնում աղբյուրի անձնագիրը (ֆորմուլյարը) կամ աղբյուրն արտադրողի կողմից տրված տեղեկանք, որում նշվում են տեղեկություններ աղբյուրն արտադրողի, աղբյուրի արտադրման ժամանակի, աղբյուրի օգտագործման երաշխիքային ժամկետի, աղբյուրի գործարանային մակնիշի, գործարանային համարի, աղբյուրի ճառագայթային պարամետրերի մասին:

Եթե պետական գրանցման ներկայացված իոնացնող ճառագայթման աղբյուրը չունի փաստաթուղթ, կամ եթե դրանք թերի են, աղբյուրը գրանցվում է կարգավորող մարմնի կողմից աղբյուրը տիպաճշտելուց (ճառագայթային բնութագրերի, տիպի և տեխնիկական բնութագրերի որոշումը) հետո:

Կարգավորող մարմինը ներկայացված տեղեկանքներում անճշտություններ կամ սույն կարգի պահանջներին անհամապատասխանություն հայտնաբերելու դեպքում դրանց ընդունման օրվանից 5-օրյա ժամկետում դրանք վերադարձնում է աղբյուրը պետական գրանցման ներկայացրած անձին` անճշտությունների կամ անհամապատասխանության մասին պարտադիր նշումներով: Աղբյուրը պետական գրանցման ներկայացրած անձի կողմից տեղեկանքը` համապատասխան ուղղումներով և լրացումներով, դրա վերադարձման օրվանից 5-օրյա ժամկետում ներկայացվում է կարգավորող մարմին: Կարգավորող մարմինը, ներկայացված տեղեկանքի հիման վրա, 5-օրյա ժամկետում իոնացնող ճառագայթման աղբյուրը գրանցում է իոնացնող ճառագայթման աղբյուրների գրանցամատյանում: Համապատասխան ձևով վավերացված ու կնքված տեղեկանքի պատճենը եռօրյա ժամկետում վերադարձվում է աղբյուրը պետական գրանցման ներկայացրած անձին:  Իոնացնող ճառագայթման աղբյուրը պետականորեն գրանցված է համարվում կարգավորող մարմնի կողմից իոնացնող ճառագայթման աղբյուրների գրանցամատյանում համապատասխան գրառում կատարվելու պահից: Իոնացնող ճառագայթման աղբյուրների գրանցամատյանի ձևին ու բովանդակությանը ներկայացվող պահանջները և վարման կարգը սահմանվում են կարգավորող մարմնի կողմից: Պետական գրանցում ունեցող իոնացնող ճառագայթման աղբյուրի պետական գրանցման տեղեկանքում եղած տեղեկությունների փոփոխման դեպքում աղբյուրի սեփականատերն այդ փոփոխությունների մասին գրավոր տեղյակ է պահում կարգավորող մարմնին փոփոխություններն իրավական ուժ ստանալու օրվանից սկսած՝ 5-օրյա ժամկետում:

ԱՂԲՅՈՒՐՆԵՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ ՏԵՂԵԿԱՆՔՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄԸ

Աղբյուրների գրանցման տեղեկանքները, ներառյալ աղբյուր(ներ)ի անձնագիր(եր)ը կազմակերպության կողմից կից գրությամբ կարելի է ներկայացնել Կոմիտե հետևյալ տարբերակներով

Փոստային ծառայության միջոցով

Էլեկտրոնային փոստի միջոցով

Միասնական էլեկտրոնային հարթակի միջոցով

Կայքի միջոցով

Կից գրության օրինակ`

Տեղեկանքի լրացման օրինակ՝

Տեղեկանքի լրացման ձև`

ԱՌՑԱՆՑ ԱՂԲՅՈՒՐՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ