2006 թվականին հունիսի 27-29-ը Երևանում տեղի ունեցավ ՋՋԷՌ տիպի ռեակտորներ շահագործող պետությունների կարգավորող մարմինների 13-րդ տարեկան հանդիպումը: Հանդիպման նպատակն էր՝ ՋՋԷՌ տիպի ռեակտորների միջուկային անվտանգության վերաբերյալ տեղեկության փոխանակումը միջուկային կարգավորող մարմինների միջև: Հանդիպմանը մասնակցում էին Հայաստանի, Բուլղարիայի, Հունգարիայի, Ռուսաստանի, Սլովակիայի, Չեխիայի, Ֆինլանդիայի, Ուկրաինայի, ինչպես նաև Իրանի և Հնդկաստանի կարգավորող մարմինների ղեկավարները և առաջատար փորձագետները: Հանդիպմանը որպես դիտորդ մասնակցել են Ատոմային էներգիայի միջազգային գործակալության, Գերմանիայի միջուկային տեղակայանքների անվտանգության ընկերության, Ֆրանսիայի միջուկաին և ռադիացիոն անվտանգության ինստիտուտի փորձագետները:
Ֆորումի մասնակիցները ներկայացրեցին միջուկային օրենսդրության մեջ տեղի ունեցած փոփոխությունները, փոխանակեցին տեղեկություններ միջուկային անվտանգության կարգավորման քաղաքականության և գործունեության, շահագործման ժամանակ տեղի ունեցած պատահարների և այդ պատահարների հետաքննության արդյունքների վերաբերյալ:
Հանդիպման ընթացքում քննարկվեցին Ֆորումի հետևյալ աշխատանքային խմբերի գործունեությունների արդյունքները՝
Կարգավորող մարմնի կողմից անվտանգության հավանակային վերլուծության մեթոդների կիրառման աշխատանքային խումբ (Ֆինլանդիա):