2018 թվականի նոյեմբերի 19-ից 22-ը Երևանում անցկացվել է «Միջուկային ֆիզիկական պաշտպանության մշակույթի գործնական կիրառումը» թեմայով ազգային սեմինար: Սեմինարը կազմակերպվել էր Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) կողմից Միջուկային պահպանության բնագավառում Հայաստանի Հանրապետությանը տրամադրվող աջակցության ծրագրի շրջանակներում:
Սեմինարի նպատակն էր ներկակացնել միջուկային ֆիզիկական պաշտպանության մշակույթի հայեցակարգը և դրա կիրառումը գործնականում, ինչպես նաև ուժեղացնել ու պահպանել միջուկային ֆիզիկական պաշտպանության մշակույթը, որը կհանդիսանա որպես արդյունավետ միջուկային ֆիզիկական պաշտպանության ապահովման գործիք:
Աշխատանքային հանդիպման վերջում բոլոր մասնակիցներին շնորհվեցին սերտիֆիկատներ։