2019 թվականի հուլիսի 29-ից օգոստոսի 2-ը Երևանում անցկացվել է «Միջուկային ֆիզիկական պաշտպանության մշակույթի ինքնագնահատումը» թեմայով ազգային սեմինար: Սեմինարը կազմակերպվել էր Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) կողմից Միջուկային պահպանության բնագավառում Հայաստանի Հանրապետությանը տրամադրվող աջակցության ծրագրի շրջանակներում:
Սեմինարին մասնակցել են՝ ՀՀ Ազգային Անվտանգության Ծառայության (ՀՀ ԱԱԾ),ՀՀ Ոստիկանության, Հայկական ԱԷԿ-ի և ՀՀ Միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեի (այսուհետ՝ կոմիտե) ֆիզիկական պաշտպանության համար պատասխանատու աշխատակիցները։
Սեմինարի նպատակն էր ներկայացնել միջուկային ֆիզիկական պաշտպանությանմշակույթի ինքնագնահատման անցկացման կարգը և դրա իրականացումը, ինչպես նաև ԱԷՄԳ-ի անվտանգության պահանջները։ Սեմինարի ավարտին բոլոր մասնակիցներին շնորհվեցին սերտիֆիկատներ։