2013 թվականի սեպտեմբերի 9-ից 13-ը ՀՀ ԿԱ միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեն Գերմանիայի միջուկային և ռադիացիոն անվտանգության ինստիտուտի (GRS) հետ համատեղ կազմակերպեց և անցկացրեց սեմինար նվիրված միջուկային նյութի ֆիզիկական պաշտպանության խնդիրներին:
Սեմինարը կազմակերպվել էր Գերմանիայի շրջակա միջավայրի, բնապահպանության և միջուկային անվտանգության նախարարության կողմից ֆինանսավորվող ծրագրի շրջանակներում: Սեմինարին մասնակցում էին միջուկային նյութր ֆիզիկական պաշտպանության համար պատասխանատու Ռուսաստանի Դաշնության, Ուկրաինայի, Վրաստանի, Տաջիկստանի, Ղազախստանի, Ղրղզստանի, Սլովակիայի, Բուլղարիայի, ինչպես նաև Հայաստանի մասնագետները: Սեմինարի ժամանակ ներկայացվեցին ԱԷՄԳ-ի կողմից միջուկային նյութի ֆիզիկական պաշտպանության նկատմամբ սահմանված անվտանգության պահանջները, ներկայացվեց Գերմանիայի Դաշնության փորձը ու գիտելիքները նշված բնագավառում: Հանդիպման մասնակիցները նույնպես հանդես եկան զեկույցներով, որոնց հաջորդեցին քննարկումները և փորձի ու տեղեկատվության փոխանակումը: