ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ՈՐԱԿԻ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
ՀՀ միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեն (այսուհետ՝ կոմիտե) պարտավորվում է ստեղծել, իրականացնել, գնահատել և շարունակաբար բարելավել որակի կառավարման համակարգը։ Կոմիտեի անձնակազմն իրականացնում է կարգավորող մարմնին վերապահված գործառույթները ՀՀ ազգային օրենսդրությանը և միջուկային և ճառագայթային անվտանգության կարգավորման բնագավառում ընդունված միջազգային փորձին համապատասխան:
Կոմիտեի անձնակազմն իր գործառույթներն ու պարտականություններն իրականացնում է՝ հիմնվելով հետևյալ սկզբունքների վրա․
• Սոցիալական արժեքների ու նորմերի պահպանում։
- • Շրջակա միջավայրի պաշտպանություն, անվտանգության մշակույթի ներդնում, ինչպես նաև կառավարման համակարգի պահանջների իրագործում։
- • Միջուկային տեղակայաններում միջուկային և ճառագայթային անվտանգության կարգավորման իրականացումը ազգային օրենսդրությանն ու միջազգային փորձին համապատասխան։
- • Գործառույթների իրականացում՝ անկախ որևէ տնտեսական կամ քաղաքական շահերից, հավատարիմ մնալով գիտատեխնիկական զարգացումներին։
- • Գիտության և տեխնոլոգիայի ազգային և միջազգային արդի վիճակի, ինչպես նաև գործառույթների իրականացմանը վերաբերվող բոլոր կանոնների ու կանոնակարգերի մասին տեղեկացվածություն։
- • Խնդիրների իրագործում՝ արդյունավետ և համապատասխան որակով։
Կոմիտեի անձնակազմի վերաբերմունքն ու վարքագիծը բնութագրվում է հետևյալ հատկանիշներով.
- • Օբյեկտիվություն
- • Հետևողականություն և զգոնություն
- • Համակարգված մոտեցում
- • Բաց գործելակերպ և թափանցիկություն
- • Գիտելիքների փոխանցում
- • Միջառարկայական հաղորդակցություն
- • Համագործակցություն միջազգային և տեղական գործընկերների հետ
- • Պատասխանատվության զգացում և նվիրվածության։
Կոմիտեն նպաստում է իր անձնակազմի ստեղծագործական ունակությունների զարգացմանը։ Կոմիտեն ապահովում է աշխատանքային միջավայր, որը խրախուսում է բարձր կատարողականություն և նորարարություն, ինչպես նաև նպաստում է անձնակազմի մասնագիտական և անհատական զարգացմանը:
Կոմիտեն խթանում է ազգային և միջազգային համագործակցությունը: Կոմիտեն համագործակցում է ազգային պետական մարմինների և կազմակերպությունների, միջազգային կազմակերպությունների և տարբեր պետությունների կարգավորող մարմինների հետ՝ ամրապնդելու Հայաստանի Հանրապետությունում միջուկային անվտանգության կարգավորման ռեժիմը և համապատասխանեցնելու այն միջուկային տեղակայանների անվտանգության կարգավորման միջազգային պահանջներին։
Կոմիտեն իր գործունեության վերաբերյալ արդյունքները ներկայացնում է հանրությանը և կառավարությանը թափանցիկ և մատչելի ձևով։
Կոմիտեի անձնակազմը տեղեկացված է որակի ապահովման քաղաքականության հայտարարության մասին և կնպաստի դրա իրականացմանը:
Կոմիտեի ղեկավարությունը պարբերաբար կվերանայի սույն քաղաքականության վերաբերյալ հայտարարությունը՝ հաշվի առնելով որակի ապահովման նպատակները և այդ նպատակների իրագործման ռազմավարությունը։