Իոնացնող ճառագայթումը դա այնպիսի ճառագայթում է, որը միջավայրում առաջացնում է իոնիզացիա:
Իոնացնող ճառագայթումը դա այնպիսի ճառագայթում է, որը միջավայրում առաջացնում է իոնիզացիա:
Իոնացնող ճառագայթման աղբյուրը դա իոնացնող ճառագայթում առաջացնող նյութն է (աղբյուրը)։ Օրինակ ռադիոակտիվ աղբյուրները, ռենտգենյան սարքերը, լիցքավորված մասնիկների արագացուցիչները:
ՈՉ: Նշված ալիքները միջավայրում չեն առաջացնում իոնիզացիա։ Նշված ալիքներն առաջացնող սարքերը չեն հանդիսանում իոնացնող ճառագայթման աղբյուրներ:
ՈՉ։ Իոնացնող ճառագայթման աղբյուրները (և ռադիոակտիվ աղբյուրները և իոնացնող ճառագայթման գեներատորները) ըստ ազդեցության վտանգավորության բաժանվում են տարբեր դասերի։
Իոնացնող ճառագայթման աղբյուրների դասակարգումը՝ ըստ վտանգավորության սահմանված է «Ճառագայթային անվտանգության կանոնները» հաստատելու մասին ՀՀ կառավարության 1489-Ն առ 18․08․2006թ․ որոշման 7-րդ հոդվածով:
ՈՉ։ Իոնացնող ճառագայթման աղբյուրներին վերաբերող անվտանգության և պաշտպանության պահանջները կախված են այդ աղբյուրների վտանգավորության դասից։ Առավել վտանգավոր աղբյուրները պահանջում են ավելի «լուրջ/խիստ» պաշտպանական միջոցառումներ և վերահսկողություն:
Իոնացնող ճառագայթման աղբյուրների վերահսկման համար կիրառվում են հետևյալ հիմնական միջոցառումները․
Աշխատակազմի և բնակչության ճառագայթային անվտանգությունը և պաշտպանությունը ապահովելու համար իրավաբանական և ֆիզիկական անձիք պետք է իրականացնեն հետևյալ հիմնական միջոցառումները․
ԱՅՈ։ «Ճառագայթային անվտանգության նորմերը» հաստատելու մասին ՀՀ կառավարության 1219-Ն առ 18․08․2006թ․ որոշման 15-րդ և 32-րդ հոդվածներով սահմանված են ճառագայթահարման դոզաների «լիմիտներ» թե աղբյուրների հետ աշխատանքների իրականացնող անձանց և թե այլ անձանց համար։
Ճառագայթման աղբյուրների գրանցումը դա մի գործընթաց է, որն իրականացվում է աղբյուրների վերաբերյալ համապատասխան տեղեկատվությունը պետությանը տրամադրելու համար՝ քանի որ պետությունն է իրականացնում դրանց անվտանգության վերահսկողությունը։ Աղբյուրների գրանցումն իրականացվում է ՀՀ կառավարության 765-Ն առ 16․08․2001թ․ որոշման համաձայն
Լիցենզիան դա պետության կողմից սահմանված որոշակի գործունեության տեսակով/ներով զբաղվելու իրավունքը հաստատող և/կամ հավաստող պաշտոնական թույլտվություն է կամ պաշտոնական փաստաթուղթ է:
ՀՀ-ում ճառագայթման աղբյուրների հետ իրականացվող՝ լիցենզավորմանը ենթակա գործունեության տեսակները սահմանված են «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի առ 30․05․2001թ․ հոդված 43-ում բերված աղյուսակի 13-րդ կետում։
https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=145084
Ճառագայթման աղբյուրների հետ իրականացվող գործունեության լիցենզիան դա օրենքում նշված գործունեության տեսակներով զբաղվելու իրավունքը հաստատող և/կամ հավաստող պաշտոնական թույլտվություն է կամ պաշտոնական փաստաթուղթ է:
«Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքում ներկայացված՝ ճառագայթման աղբյուրների հետ իրականացվող գործունեության յուրաքանչյուր տեսակով զբաղվելու լիցենզավորումն իրականացվում է այդ տեսակի գուրծունեության լիցենզավորման կարգի համաձայն։ Լիցենզավորման կարգերը հաստատված են ՀՀ կառավարության համապատասխան որոշումներով։
https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=107209
https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=132768
https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=107246
https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=107289
Այլ կարգեր՝ ըստ գործունեության տեսակի
Հարցեր ունե՞ս, մի հապաղիր հարցրու։