Ս.թ. մարտի 29-ին Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունում (Վիեննա, Ավստրիայի Հանրապետություն) ստորագրվել է «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեի (այսուհետ՝ կոմիտե) և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջուկային կարգավորող հանձնաժողովի (այսուհետ՝ ԱՄՆ ՄԿՀ) միջև միջուկային անվտանգության հարցերով տեխնիկական տեղեկատվության փոխանակման և համագործակցության վերաբերյալ» համաձայնագիրը:
Պետք է նշել, որ կոմիտեն և ԱՄՆ ՄԿՀ-ն համագործակցում են դեռևս 1997 թվականին ստորագրված միջուկային անվտանգության հարցերով տեխնիկական տեղեկատվության փոխանակման համագործակցության վերաբերյալ համաձայնագրի շրջանակներում, և այս տարի լրացավ կոմիտեի ու ԱՄՆ ՄԿՀ-ի միջև համագործակցության 20 տարին:
20 տարվա համագործակցության արդյունքում կոմիտեն ստացել է աջակցություն ԱՄՆ ՄԿՀ-ից հետևյալ ուղղություններով.
Նոր համաձայնագրի ստորագրումը հնարավորություն կտա ընդլայնելու հայ-ամերիկյան համագործակցությունը միջուկային անվտանգության կարգավորման բնագավառում, ինչպես նաև իրականացնել տեխնիկական տեղեկատվության փոխանակում միջուկային տեղակայանքների լիցենզավորման, նոր կառուցվող միջուկային տեղակայանքների միջուկային անվտանգության կարգավորման, շահագործման փորձի փոխանակման, ֆիզիկական պաշտպանության, ռադիոակտիվ թափոնների կառավարման, ճառագայթային անվտանգության և շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման ուղղություններով: