2010 թվականի փետրվարի 8-ից 12-ը ԱՄՆ էներգիայի դեպարտամենտի INSEP (International Nuclear Safeguards and Engagement Program – Միջուկային նյութերի պահպանության եւ երաշխիքների կիրառման միջազգային ծրագիր) ծրագրի շրջանակներում Կոմիտեում էր գտվում ԱՄՆ-ի պատվիրակությունը: Պատվիրակության այցի հիմնական նպատակն էր մշակել հետագա համագործակցության ծրագիր՝ միջուկային նյութերի հաշվառման եւ վերահսկողության, շրջակամիջավայրիճառագայթային մոնիթորինգիիրականացման, չքայքայող մեթոդների կիրառման ուղղություններով: Առաքելության շրջանակներում կազմակերպված սեմինարի ժամանակ ԱՄՆ-ի Լոս Ալամոսի ազգային լաբորատորիայի փորձագետը ներկայացրեց ընդհանուր տեղեկություն երաշխիքների կրրառման եւ միջավայրի մոնիթորինգի իրականացման ժամանակ կիրառվող չքայքայող մեթոդների մասին: ՀՀ կողմից սեմինարին մասնակցեցին Հայկական ԱԷԿ-ի, Միջուկային եւ ռադիացիոն անվտանգություն գիտատեխնիկական կենտրոնի, «Հայատոմ» ինստիտուտի, ինչպես նաեւ Կոմիտեի մասնագետները: Հանդիպման արդյունքները ամփոփվել են արձանագրությունում, որը ստորագրեցին Կոմիտեի նախագահը եւ ԱՄՆ պատվիրակության ղեկավարը: