ՀՀ ԿԱ միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեն (այսուհետ՝ կոմիտե) նախատեսում է հյուրընկալել Ատոմային էներգիայի միջազգային գործակալության IRRS (IRRS — Integrated Regulatory Review Services) կարգավորող մարմնի գործունեության դիտարկման առաքելությունը: ԱԷՄԳ-ի IRRS առաքելության նպատակն է գնահատել պետության միջուկային անվտանգության կարգավորման ենթակառուցվածքի համապատասխանությունը ԱԷՄԳ-ի անվտանգության չափանիշներին: ԱԷՄԳ-ի IRRS առաքելությունը պատշաճ ձևով կազմակերպելու ու անցկացնելու նպատակով 2013 թվականի դեկտեմբերի 2-ից 4-ը կոմիտեում ԱԷՄԳ-ի նախաձեռնությամբ անցկացվեց աշխատանքային հանդիպում նախատեսված կոմիտեի աշխատակիցների համար: Հանդիպման ժամանակ ԱԷՄԳ-ի փորձագետները ներկայացրեցին SARIS (Self-Assessment of National Infrastructure for Safety – անվտանգության ազգային ենթակառուցվածքի ինքնագնահատում) ծրագիրը, որը կիրառվում է կարգավորող մարմնի գործունեության գնահատման համար և որի օգնությամբ պետք է նախապատրաստվի առաքելության փորձագետների համար անհրաժեշտ տեղեկատվությունը՝ վերը նշված գնահատումը կատարելու համար: