2013 թվականի դեկտեմբերի 9-ից 11-ը ՀՀ ԿԱ միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեն (այսուհետ՝ կոմիտե) Հայաստանի Հանրապետության կառավարության և Բելառուսի Հանրապետության կառավարության միջև տեղեկատվության փոխանակման և միջուկային անվտանգության ու ճառագայթային պաշտպանության բնագավառում համագործակցության մասին համաձայնագրի շրջանակներում հյուրընկալել է Բելառուսի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության պատվիրակությունը, որը գլխավորում էր միջուկային և ճառագայթային վարչության պետ Օլգա Լուգովսկայան:
Այցի նպատակն էր քննարկել երկու պետությունների կարգավորող մարմինների միջև միջուկային անվտանգության բնագավառում հետագա համագործակցության ուղղությունները և համագործակցության համաձայնագրի շրջանակներում իրականացվելիք միջոցառումների աշխատանքային ծրագիր: Կոմիտեում տեղի ունեցան քննարկումներ միջուկայինանվտանգության կարգավորման ենթակառուցվածքի, «Միջուկային և ռադիացիոն անվտանգության» ԳՏԿ-ի գործունեության, Հայկական ԱԷԿ-ի միջուկային և ճառագայթային անվտանգության կարգավորման վերաբերյալ: Կազմակերպվել էր նաև պատվիրակության այցը Հայկական ԱԷԿ և ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն: