ՀՀ ԿԱ միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեն Ատոմային էներգիայի միջազգային գործակալության հետ համատեղ կազմակերպել էր աշխատանքային հանդիպում նվիրված ԱԷԿ-ների շահագործման ու շահագործումից հանման ժամանակ կիրառվող տեսչական ստուգումների տեսակներին և մեթոդներին: Աշխատանքային հանդիպումը անցկացվել է 2012 թվականի ապրիլի 16-ից 19-ը Ատոմային էներգիայի միջազգային գործակալության տեխնիկական համագործակցության RER/9/110՝ «Կարգավորող մարմինների տեսչական ստուգումների անցկացման կարողությունների ու ծրագրերի ուժեղացումը» ծրագրի շրջանակներում:
Աշխատանքային հանդիպման նպատակն էր քննարկել Եվրոպայում ԱԷԿ-ներ շահագործող պետությունների կողմից կիրառվող տեսչական ստուգումների մեթոդները ու տեսակները, ԱԷԿ-ներում անցկացվող տեսչական ստուգումների ժամանակ կիրառվող մեթոդների ու մոտեցումների տարբեր տարրերը:
Աշխատանքային հանդիպմանը մասնակցում էին Բուլղարիայի, Սերբիայի, Հունգարիայի, Սլովենիայի, Սլովակիայի, Ռումինիայի, Լիտվայի, Վրաստանի, Թուրքիայի, Ուկրաինայի, Ռուսաստանի Դաշնության, Մակեդոնիայի ու Ղազախստանի կարգավորող մարմինների մասնագետները:
Աշխատանքային հանդիպումը բաղկացած էր խմբային աշխատանքներից ու զեկույցներից, որոնք ներկայացրեցին ԱՄՆ միջուկային կարգավորող հանձնաժողովի ու Ֆրանսիայի կարգավորող մարմնի փորձագետները՝ տեսչական ստուգումների տեսակների ու մեթոդների, ինչպես նաև ԱԷՄԳ-ի անվտանգության ստանդարտների վերաբերյալ:
Աշխատանքային հանդիպման մասնակիցները ներկայացրեցին զեկույցներ իրենց պետություններում տեսչական ստուգումների տեսակների ու կիրառվող մեթոդների, ինչպես նաև տեսչական ստուգումների անցկացման հաճախականության, ընթացակարգերի վերաբերյալ ու դրանց հետ կապված այլ տեղեկատվություն: Աշխատանքային հանդիպման վերջում մասնակիցները ու փորձագետները նշեցին, որ այն կարևոր քայլ էր ուղղված կարգավորող մարմինների կողմից անցկացվող տեսչական ստուգման ծրագրերի, ընթացակարգերի ու կարողությունների լավացմանը և ուժեղացմանը։