2013 թվականի հունիսի 12-ին ՀՀ ԿԱ միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեն հյուրընկալեց ԱՄՆ միջուկային կարգավորող հանձնաժողովի (ԱՄՆ ՄԿՀ) պատվիրակությանը պարոն Ուիլլյամ Օստենդորֆֆի (ԱՄՆ ՄԿՀ նախագահի տեղակալ) գլխավորությամբ: ԱՄՆ պատվիրակության այցի ժամանակ քննարկվել են ԱՄՆ միջուկային կարգավորող հանձնաժողովի և ՀՀ ԿԱ միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեի միջև ստորագրված անվտանգության հարցերով տեխնիկական տեղեկատվության փոխանակման և համագործակցության վերաբերյալ համաձայնագրի շրջանակներում իրականացվող միջոցառումները, Հայաստանի միջուկային անվտանգության կարգավորման ենթակառուցվածքի ուժեղացման հետ կապված խնդիրները, Հայկական ԱԷԿ-ում իրականացվող անվտանգության բարձրացման միջոցառումները, կատարված միջոցառումների արդյունքները, ինչպես նաև հստակեցվել են հետագա անելիքները: