Միջուկային նյութի հաշվառման եւ հսկողության համակարգի արդյունավետության ուժեղացման նպատակով 2007 թվականի մարտին Հայաստանը դիմեց Ատոմային էներգիայի միջազգային գործակալություն (ԱԷՄԳ) առաքելություն կազմակերպելու խնդրանքով: 2007 թվականի սեպտեմբերի 24-ից 28-ը ՀՀ պետատոմհսկողությունը հյուրնկալեց ԱԷՄԳ-ի Միջուկային նյութի հաշվառման եւ հսկողության պետական համակարգի գնահատման խորհրդատվական թիմի փորձագետներին:
Առաքելության նպատակն էր.
Այցի ընթացքում ԱԷՄԳ-ի փոձագետները հանդիպեցին են ՀՀ արտաքին գործերի նախարարության, ՀՀ էներգետիկայի նախարարության, Մաքսային պետական կոմիտեի, ուռուցքաբանության ազգային կենտրոնի, չափագիտության ինստիտուտի ներկայացուցիչներին, ինչպես նաեւ այցելեցին Հայկական ԱԷԿ, ռադիոակտիվ թափոնների պահեստարան եւ Երեւանի ֆիզիկայի ինստիտուտ: Առաքելության արդյունքները կարտացոլվեն համապատասխան հաշվետվությունում: