2014 թվականի նոյեմբերի 17-ից 21-ը Երևանում անցկացվել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) «Տրամաբանական շրջանակի կիրառումը տեխնիկական համագործակցության ծրագրերի մշակման համար» թեմայով աշխատանքային հանդիպումը:
Աշխատանքային հանդիպումը կազմակերպվել էր ԱԷՄԳ-ի INT/0/089 «Մարդկային ռեսուրսների և միջուկային տեխնոլոգիաների զարգացումը» միջազգային ծրագրի շրջանակներում՝ ՀՀ ԿԱ միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեի հետ համատեղ: Հանդիպմանը մասնակցում էին Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Լատվիայի, Տաջիկստանի, Ուկրաինայի, Ռուսաստանի միջուկային ու ճառագայթային անվտանգության բնագավառի կարգավորող մարմինների, տեխնիկական աջակցության կենտրոնների, առողջապահական հիմնարկների մասնագետները:
Աշխատանքային հանդիպման նպատակն էր աջակցել ԱԷՄԳ-ի տեխնիկական համագործակցության ծրագրերի մշակմանը ներգրավված մասնագետներին՝ 2016-2017 թվականների համար նախատեսված ԱԷՄԳ-ի ազգային ծրագրերի նախագծերի մշակման հարցում:
Աշխատանքային հանդիպման ընթացքում ԱԷՄԳ-ի փորձագետները մանրամասն ներկայացրեցին տրամաբանական շրջանակի մոտեցումը, որը կիրառվում է ԱԷՄԳ-ի տեխնիկական համագործակցության ազգային և տարածա շրջանային ծրագրերի նախագծման ժամանակ: Հանդիպումը բաղկացած էր զեկուցներից, ինտերակտիվ քննարկումներից, խմբային գործնական վարժություններից: Հանդիպման մասնակիցները ներկայացրեցին 2016-2017 թվականների համար իրենց պետությունների կողմից ներկայացված ազգային հայեցակարգերը, որոնց հիման վրա էլ կազմակերպվել էին խմբային գործնական վարժությունները: