ՀՀ ԿԱ միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեի (այսուհետ՝ կոմիտե) և Ամերիկայի Միացյալ Նահանգների Միջուկային կարգավորող հանձնաժողովի (այսուհետ՝ ԱՄՆ ՄԿՀ) միջև միջուկային անվտանգության հարցերով տեխնիկական տեղեկատվության փոխանակման և համագործակցության վերաբերյալ համաձայնագրի շրջանակներում 2017թ. հունվարի 30-ից փետրվարի 2-ը Երևանում անցկացվել է սեմինար՝ նվիրված ԱԷԿ-ի շահագործման նախագծային ժամկետի երկարացման լիցենզավորման խնդիրներին:
Սեմինարին մասնակցեցին կոմիտեի, Միջուկային և ռադիացիոն անվտանգության գիտատեխնիկական կենտրոնի, Հայկական ԱԷԿ-ի մասնագետները, որոնք զբաղվում են Հայկական ԱԷԿ-ի շահագործման նախագծային ժամկետի երկարացման հարցերով:
Սեմինարի ժամանակ ԱՄՆ ՄԿՀ փորձագետները ներկայացրեցին ԱՄՆ կարգավորող մարմնի մոտեցումը ԱԷԿ-ի շահագործման լիցենզիայի գործողության ժամկետի երկարացման, ԱԷԿ-ի շահագործման նախագծային ժամկետի երկարացման պլանավորման, ծերացման կառավարման ծրագրերի դիտարկման և այլ հարցեր: Անցկացվեցին նաև գործնական վարժություններ, տեղի ունեցան քննարկումներ հայ ու ԱՄՆ մասնագետների միջև: Աշխատանքային ծրագրին համապատասխան ԱՄՆ ՄԿՀ փորձագետները այցելեցին Հայկական ԱԷԿ: