2016 թվականի սեպտեմբերի 5-ից 9-ը ՀՀ ԿԱ միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեն Ատոմային էներգիայի միջազգային գործակալության միջուկային ֆիզիկական անվտանգության դեպարտամենտի հետ համատեղ անցկացրել է ազգային վերապատրաստման դասընթացներ «Ներքին խախտողի հետ կապված սպառնալիքի դեմ իրականացվող կանխարգելիչ և պաշտպանիչ միջոցառումները» թեմայով:
Ազգային դասընթացները անցկացվել են Ազգային դասընթացները անցկացվել են Միջուկային պահպանության բնագավառում Հայաստանի Հանրապետությանը տրամադրվող աջակցության ծրագրի շրջանակներում:
Ազգային դասընթացներին մասնակցել են ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության, Հայկական ԱԷԿ-ի, ՀՀ ոստիկանության, ՀՀ ազգային անվտանգության ծառայության, «Հայատոմ» ՓԲԸ-ի, «Միջուկային և ճառագայթային անվտանգություն ԳՏԿ» ՓԲԸ-ի մասնագետները:
ԱԷՄԳ-ի փորձագետները ներկայացրեցին ԱԷՄԳ-ի անվտանգության չափանիշները կապված ներգին խախտողի սպառնալիքի հետ, իսկ ԱՄՆ, Մեծ Բրիտանիայի, Ռուսաստանի և Ֆինլանդիայի փորձագետները ներկայացրեցին իրենց պետությունների փորձը ու անցկացրին թեմատիկ վարժություններ: Ազգային դասընթացների վերջում բոլոր մասնակիցներին շնորհվեցին սերտիֆիկատներ: