2019 թվականի հունիսի 4-ից 7-ը Ատոմային էներգիայի միջազգային գործակալության ԱԷԿ-ների համակարգերի և բաղադրամասերի ծերացման վերաբերյալ փորձի փոխանակման (International Generic Ageing Lessons Learned (IGALL) for Nuclear Power Plants) աշխատանքային խմբի հերթական հանդիպումը տեղի ունեցավ Հայաստանի Հանրապետության միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեում: Միջոցառման նպատակն էր շարունակել ԱԷԿ-ների անվտանգ երկարաժամկետ շահագործման պատրաստվածության ուսումնասիրության վերաբերյալ ուղեցույցի (անվտանգության հաշվետվության) նախապատրաստումը:
Աշխատանքային հանդիպմանը մասնակցում էին փորձագետներ Արգենտինայից, Կանադայից, Չեխիայի Հանրապետությունից, Ֆրանսիայից, Ֆինլանդիայից, Հունգարիայից, Հնդկաստանից, Իրանից, Ճապոնիայից, Պակիստանից, Ռումինիայից, Սլովակիայից, Շվեդիայից, Ուկրաինայից, ԱՄՆ-ից, ինչպես նաև ԱԷՄԳ-ի աշխատակիցը: Հանդիպման ընթացքում ամփոփվեց անվտանգության հաշվետվության նախագիծը, և այժմ այն պատրաստ է ներկայացվելու տեխնիկական հանդիպման փորձագետների քննարկմանը: