ANRA

ՀՀ միջուկային անվտանգության կարգավորման կոմիտե

ՀՀ միջուկային անվտանգության կարգավորման կոմիտե

Loading Events

ԱԷՄԳ-ի կողմից կազմակերպված սեմինար միջուկային օրենսդրության դաշտի վերաբերյալ

Նկարագրություն

ՀՀ միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեի (այսուհետ՝ կոմիտե) աշխատակիցները մասնակցեցին Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) կողմից կազմակերպված առցանց սեմինարին, որի նպատակն էր աջակցել երկրին համապատասխանեցնել իր ազգային միջուկային օրենսդրությունը միջուկային անվտանգության, ֆիզիկական պաշտպանության, երաշխիքների և միջուկային վնասի համար քաղաքացիական պատասխանատվության վերաբերյալ համարժեք միջազգային իրավական փաստաթղթերին:

Կոմիտեի և Միջուկային և ռադիացիոն անվտանգության կենտրոնի աշխատակիցները ակտիվորեն մասնակցում էին միջուկային օրենսդրության դաշտի վերաբերյալ սեմինարի աշխատանքներին և քննարկումներին։

Նշված առցանց ազգային սեմինարը կազմակերպվել էր ՍԷՄԳ-ի օրենսդրական աջակցության ծրագրի շրջանակներում՝ «Եվրոպայի անդամ պետությունների ազգային օրենսդրական դաշտի զարգացումը» խորագրով տեխնիկական համագործակցության պրոեկտով։.

Event Details

  • Start: 28.05.2021 @ 15:00
  • End: 31.12.2021 @ 16:30
  • Event Category: