Վթարային հակազդում և պատրաստվածություն
«Խաղաղ նպատակներով ատոմային էներգիայի օգտագործման մասին» ՀՀ օրենքին համապատասխան՝ վթարային պլանավորման և հակազդման ժամանակ կոմիտեն իրականացնում է խորհրդատվական գործառույթներ:
Կոմիտեն իր վթարային հակազդման կենտրոնի միջոցով՝
✓ Վթարային իրավիճակների դեպքում ատոմային էներգիայի օգտագործման օբյեկտներում գնահատում է իրավիճակը և սահմանված կարգով ներկայացնում տեղեկություններ ազգային վթարային համակարգում ընդգրկված պետական մարմիններին և կազմակերպություններին; միջուկային և/կամ ճառագայթային վթարի կամ դրա սպառնալիքի դեպքում կատարում է վթարային իրավիճակի հնարավոր փոփոխությունների վերաբերյալ կանխատեսումներ
✓ Միջուկային և/կամ ճառագայթային վթարի կամ դրա սպառնալիքի դեպքում՝ ատոմային էներգիայի օգտագործման օբյեկտներում և դրանց հարակից տարածքներում վթարային իրավիճակի գնահատման և դրա հնարավոր փոփոխությունների կանխատեսումների հիման վրա ազգային վթարային համակարգում ընդգրկված պետական մարմիններին և կազմակերպություններին առաջարկություն է ներկայացնում անհրաժեշտ պաշտպանական միջոցառումներ իրականացնելու վերաբերյալ։