2017թ․ փետրվարի 27-ից մարտի 3-ը ՀՀ ԿԱ միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեում (այսուհետ՝ կոմիտե) Միջուկային նյութերի պահպանման և երաշխիքների կիրառման միջազգային ծրագրի շրջանակներում անցկացվեց վերապատրաստման դասընթաց միջուկային նյութերի հաշվառման հիմունքների վերաբերյալ։
Վերապատրաստման դասընթացին մասնակցում էին կոմիտեում, ՀայկականԱԷԿ-ում, ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունում, Չափագիտության ազգային ինստիտուտում, ԵՊՀ միջուկային ֆիզիկայի ֆակուլտետում, «Ռադիոակտիվ թափոնների վնասազերծում» ՓԲԸ-ում, Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտում, Ա.Ի. Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիայում (Երևանի ֆիզիկայի ինստիտուտ) միջուկային նյութերի հաշվառման համար պատասխանատու մասնագետները: Վերապատրաստման ժամանակ ԱՄՆ փորձագետները ներկայացրեցին Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) պահանջները միջուկային նյութերի հաշվառման ու հսկողության պետական համակարգի նկատմամբ, միջուկային նյութերի հաշվառման ու հսկողության իրականացման իրականացման կարգը տեղակայանքի ու պետության մակարդակներով: Դասընթացի ընթացքում անցկացվել են նաև գործնական վարժություններ: Վերապատրաստման դասընթացի ավարտին մասնակիցներին շնորհվեցին սերտիֆիկատներ: