2018 թվականի սեպտեմբերի 18-ին ՀՀ միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեի նախագահ Աշոտ Մարտիրոսյանը և ԱԷՄԳ-ի գլխավոր տնօրենի տեղակալ և Տեխնիկական համագործակցության դեպարտամենտի ղեկավար ԴաԺու Յանգը ՀՀ Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի տեղակալ Գարեգին Բաղրամյանի ներկայությամբ ստորագրեցին «2018-2023թթ․ համար Հայաստանի Հանրապետության և ԱԷՄԳ-ի միջև տեխնիկական համագործակցության ծրագրերի շրջանակը» փաստաթուղթը։
«Հայաստանի և ԱԷՄԳ-ի միջև տեխնիկական համագործակցության ծրագրերի շրջանակը» կհանդիսանա հիմք ԱԷՄԳ-ի հետ ազգային ծրագրեր մշակելու և իրականացնելու համար։ Այն սահմանում է ԱԷՄԳ-ի հետ տեխնիկական համագործակցության 5 առաջնահերթ ուղղությունները, որոնք են.