2015 թվականի սեպտեմբերի 2-ից 4-ը Երևանում տեղի ունեցավ ՋՋԷՌ տիպի ռեակտորներ շահագործող երկրների կարգավորող մարմինների ղեկավարների Ֆորումի 22-րդ տարեկան հանդիպումը:
ՋՋԷՌ տիպի ռեակտորներ շահագործող երկրների կարգավորող մարմինների ղեկավարների Ֆորումը ստեղծվել է 1993 թվականին` ռեակտորների անվտանգության, կարգավորող մարմնի գործունեության վերաբերյալ տեղեկության և փորձի փոխանակման նպատակով: Ֆորումի կազմում են Հայաստանի, Բուլղարիայի, Հունգարիայի, Ռուսաստանի Դաշնության, Սլովակիայի, Չեխիայի, Ֆինլանդիայի, Ուկրաինայի, Իրանի, Հնդկաստանի ու Չինաստանի միջուկային անվտանգությունը կարգավորող մարմինները, և որպես դիտորդ մասնակցում են Ատոմային էներգիայի միջազգային գործակալության, Գերմանիայի միջուկային տեղակայանքների անվտանգության ընկերության, Ֆրանսիայի միջուկային և ռադիացիոն անվտանգության ինստիտուտի փորձագետները: Ֆորումի տարեկան հանդիպումները անցկացվում են ռոտացիոն սկզբունքով՝ մասնակից երկրներում: Հայաստանում Ֆորումի տարեկան հանդիպումներն անցկացվել են 1998 և 2006 թվականներին:
Ֆորումի շրջանակներում գործում են երեք աշխատանքային խմբեր.
2015 թվականին Ֆորումի աշխատանքներին միացավ նաև Բելոռուսի միջուկային անվտանգությունը կարգավորող մարմինը՝որպես դիտորդ:
Հանդիպման մասնակիցները ներկայացրեցին զեկույցներ Ֆորումի 2014 թվականի հանդիպումից հետո միջուկային և ճառագայթային անվտանգության կարգավորման ենթակառուցվածքներում ու միջուկային օրենսդրության մեջ կատարված փոփոխությունները, տեղեկատվություն միջուկային անվտանգության կարգավորման քաղաքականության և գործունեության, ԱԷԿ-ների շահագործման ժամանակ տեղիունեցած պատահարների և այդ պատահարների հետաքննության արդյունքների վերաբերյալ: Աշխատանքային խմբերի ղեկավարները ներկայացրեցին զեկույցներ կատարված աշխատանքների արդյունքների վերաբերյալ և առաջարկություններ՝ հետագա քայլերի վերաբերյալ:
ՋՋԷՌ տիպիռեակտորներ շահագործող երկրների կարգավորող մարմինների ղեկավարների Ֆորումի հաջորդ հանդիպումը տեղի կունենա Ռուսաստանի Դաշնությունում 2016 թվականի հուլիսին: Ֆորումի 22-րդ տարեկան հանդիպման արդյունքները կամփոփվեն արձանագրությունում: