

Միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեի և ԱՄՆ էներգետիկայի դեպարտամենտի Միջուկային անվտանգության ազգային վարչության համագործակցության շրջանակում, «Միջուկային և ռադիացիոն անվտանգության գիտատեխնիկական կենտրոն» ՓԲԸ-ի և Սանդիայի ազգային լաբորատորիայի (ԱՄՆ) տեխնիկական աջակցությամբ ս․ թ․ հուլիսի 14-18-ը Երևանում անցկացվեց Միջուկային պաշտպանության սպառնալիքների գնահատման և նախագծային սպառնալիքի (DBT) կառավարման թեմայով աշխատաժողով։
Աշխատաժողովին մասնակցեցին ՀՀ վարչապետի 2022 թվականի մարտի 31-ի N329-Ա որոշմամբ հաստատված միջուկային նյութերի և միջուկային տեղակայանքների ֆիզիկական պաշտպանության նախագծային սպառնալիքի նախագծի մշակման միջգերատեսչական հանձնաժողովում ներգրավված գերատեսչությունների ներկայացուցիչները։
Աշխատաժողովը բաղկացած էր երկու մասից՝
Զեկույցներից հետո տեղի ունեցավ միջուկային պաշտպանությանսպառնալիքի գնահատման միջնորդավորված քննարկում և DBT-ի համար պատասխանատու կառույցների դերերի ու պարտականությունների հստակեցում։ Հետագա քննարկումներն անցկացվեցին լսարանային վարժանքների տեսքով։ Քննարկվեցին նաև արտանախագծային սպառնալիքները և ինտեգրված հակազդման հայեցակարգը։
Աշխատաժողովի հիմնական նպատակն էր բարձրացնել միջուկային պաշտպանությանսպառնալիքների գնահատման և DBT-ի կառավարման կարողությունները, ապահովել միջգերատեսչական համագործակցության արդյունավետությունը և ամրապնդել ՀՀ-ի կարողությունները միջուկային նյութերի և միջուկային տեղակայանքների ֆիզիկական պաշտպանության ոլորտում։
Հանդիպման ավարտին մասնակիցներին հանձնվեցին աշխատաժողովին մասնակցության մասին հավաստագրեր։
Աշխատաժողովը կարևոր քայլ էր ՀՀ միջուկային անվտանգության համակարգի զարգացման և միջազգային գործընկերների հետ համագործակցության խորացման ուղղությամբ։ Ստացված գիտելիքները և փորձը կնպաստեն միջուկային տեղակայանքների նախագծային սպառնալիքների որոշման, կանխարգելման և արդյունավետ հակազդման մեխանիզմների ձևավորմանը։



