Սույն թվականի մայիսի 19-20-ը ՀՀ միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեն հյուրընկալեց Շվեդիայի ճառագայթային անվտանգության մարմնի (Swedish Radiation Safety Authority (SSM)) ներկայացուցիչներին: Հանդիպումը նպատակ ուներ ամփոփել համատեղ ծրագրերի ընթացքն ու քննարկել կարգավորող ոլորտում հետագա համագործակցության հեռանկարները:
Հանդիպումը կարևոր հարթակ էր երկու երկրների կարգավորող մարմինների համար՝ փորձի փոխանակման, ընթացիկ ծրագրերի գնահատման և միջուկային ու ճառագայթային անվտանգության ենթակառուցվածքների բարելավմանն ուղղված ռազմավարությունների համադրման համար:
Հանդիպման օրակարգային թեմաներն էին՝
Ամփոփվեցին մինչ այս պահը կատարված աշխատանքները և նախանշվեցին հետագա համագործակցության ամրապնդմանն ուղղված քայլերը։



