ANRA

ՀՀ միջուկային անվտանգության կարգավորման կոմիտե

ՀՀ միջուկային անվտանգության կարգավորման կոմիտե

Հաճախ տրվող հարցեր

Գտիր քեզ անհրաժեշտ պատասխանը

  • 01. Ի՞նչ է իոնացնող ճառագայթումը:

    Իոնացնող ճառագայթումը դա այնպիսի ճառագայթում է, որը միջավայրում առաջացնում է իոնիզացիա:

  • 02. Ի՞նչ է իոնացնող ճառագայթման աղբյուրը:

    Իոնացնող ճառագայթման աղբյուրը դա իոնացնող ճառագայթում առաջացնող նյութն է (աղբյուրը)։ Օրինակ ռադիոակտիվ աղբյուրները, ռենտգենյան սարքերը, լիցքավորված մասնիկների արագացուցիչները:

  • 03. Արդյո՞ք հեռուստատեսային կամ ռադիոալիքները կամ բջջային կապի ալիքները հանդիսանում են իոնացնող ճառագայթում և, հետևաբար, արդյո՞ք այդպիսի ալիքների աղբյուրները՝ օրինակ բջջային կապի կայանները/անտենաները հանդիսանում են իոնացնող ճառագայթման աղբյուրներ:

    ՈՉ: Նշված ալիքները միջավայրում չեն առաջացնում իոնիզացիա։ Նշված ալիքներն առաջացնող սարքերը չեն հանդիսանում իոնացնող ճառագայթման աղբյուրներ:

  • 04. Արդյո՞ք բոլոր իոնացնող ճառագայթման աղբյուրները ունեն նույն վտանգավորությունը:

    ՈՉ։ Իոնացնող ճառագայթման աղբյուրները (և ռադիոակտիվ աղբյուրները և իոնացնող ճառագայթման գեներատորները) ըստ ազդեցության վտանգավորության բաժանվում են տարբեր դասերի։

    Իոնացնող ճառագայթման աղբյուրների դասակարգումը՝ ըստ վտանգավորության սահմանված է «Ճառագայթային անվտանգության կանոնները» հաստատելու մասին ՀՀ կառավարության 1489-Ն առ 18․08․2006թ․ որոշման 7-րդ հոդվածով:

    https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=109976

  • 05. Արդյո՞ք ճառագայթային անվտանգությանը և պաշտպանությանը վերաբերող պահանջները նույնն են բոլոր տիպի իոնացնող ճառագայթման աղբյուրների համար:

    ՈՉ։ Իոնացնող ճառագայթման աղբյուրներին վերաբերող անվտանգության և պաշտպանության պահանջները կախված են այդ աղբյուրների վտանգավորության դասից։ Առավել վտանգավոր աղբյուրները պահանջում են ավելի «լուրջ/խիստ» պաշտպանական միջոցառումներ և վերահսկողություն:

  • 06. Հաշվի առնելով իոնացնող ճառագայթման աղբյուրների վտանգավորությունը, դրանց վերահսկման համար միջազգային պրակտիկայում և/կամ ՀՀ-ում ի՞նչ «գործիքակազմ» է օգտագործվում:

    Իոնացնող ճառագայթման աղբյուրների վերահսկման համար կիրառվում են հետևյալ հիմնական միջոցառումները․

    • կարգավորող իրավական համակարգի ստեղծում և արդիականացում՝ համաձայն միջազգային առաջատար պրակտիկայի,
    • աղբյուրների պետական գրանցում,
    • աղբյուրների հետ իրականացվող գործունեության լիցենզավորում,
    • աղբյուրների հետ աշխատանքներ կատարող անձանց լիցենզավորում,
    • տրված լիցենզիայի պայմանների և անվտանգությանն ու պաշտպանությանը վերաբերող պահանջների կատարման պարբերական վերահսկողություն (տեսչական ստուգումներ):
  • 07. Հաշվի առնելով իոնացնող ճառագայթման աղբյուրների վտանգավորությունը, ի՞նչ միջոցառումներ պետք է իրականացնեն այդպիսի աղբյուրներով գործունեություն իրականացնող իրավաբանական և ֆիզիկական անձիք, որպեսզի ապահովեն աշխատակազմի և բնակչության ճառագայթային անվտանոգությունը և պաշտպանությունը:

    Աշխատակազմի և բնակչության ճառագայթային անվտանգությունը և պաշտպանությունը ապահովելու համար իրավաբանական և ֆիզիկական անձիք պետք է իրականացնեն հետևյալ հիմնական միջոցառումները․

    • իրենց գործունեությանը վերաբերող ճառագայթային անվտանգության և պաշտպանության բնագավառի իրավական փաստաթղթերի ծանոթացում,
    • ճառագայթման աղբյուրների հետ աշխատանքներ իրականացնող անձանց պարբերաբար վերապատրաստում և գիտելիքների արդիականացում՝ ճառագայթային անվտանգության և պաշտպանության բնագավառին առընչվող հարցերի շուրջ,
    • տրված լիցենզիայի պայմանների և պահանջների կատարում,
    • անձնակազմի և աշխատատեղերի ճառագայթային մոնիտորինգի պարբերաբար իրականացում,
    • անձնակազմին անհրաժեշտ հատուկ պաշտպանական միջոցների ապահովում:
  • 08. Սահմանվա՞ծ են արդյոք ճառագայթահարման լիմիտներ/սահմանափակումներ ճառագայթման աղբյուրների հետ աշխատող անձանց և այլ անձանց համար:

    ԱՅՈ։ «Ճառագայթային անվտանգության նորմերը» հաստատելու մասին ՀՀ կառավարության 1219-Ն առ 18․08․2006թ․ որոշման 15-րդ և 32-րդ հոդվածներով սահմանված են ճառագայթահարման դոզաների «լիմիտներ» թե աղբյուրների հետ աշխատանքների իրականացնող անձանց և թե այլ անձանց համար։

    https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=95802

  • 09. Ի՞նչ է իրենից ներկայացնում ճառագայթման աղբյուրների գրանցումը և ինչպես է այն իրականացվում:

    Ճառագայթման աղբյուրների գրանցումը դա մի գործընթաց է, որն իրականացվում է աղբյուրների վերաբերյալ համապատասխան տեղեկատվությունը պետությանը տրամադրելու համար՝ քանի որ պետությունն է իրականացնում դրանց անվտանգության վերահսկողությունը։ Աղբյուրների գրանցումն իրականացվում է ՀՀ կառավարության  765-Ն առ 16․08․2001թ․ որոշման համաձայն

    https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=87164

  • 10. Ի՞նչ է լիցենզիան:

    Լիցենզիան դա պետության կողմից սահմանված որոշակի գործունեության տեսակով/ներով զբաղվելու իրավունքը հաստատող և/կամ հավաստող պաշտոնական թույլտվություն է կամ պաշտոնական փաստաթուղթ է:

  • 11. Ի՞նչ է ճառագայթման աղբյուրների հետ իրականացվող գործունեության լիցենզիան:

    ՀՀ-ում ճառագայթման աղբյուրների հետ իրականացվող՝ լիցենզավորմանը ենթակա գործունեության տեսակները սահմանված են «Լիցենզավորման մասին»  ՀՀ օրենքի առ 30․05․2001թ․ հոդված 43-ում բերված աղյուսակի 13-րդ կետում։

    https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=145084

    Ճառագայթման աղբյուրների հետ իրականացվող գործունեության լիցենզիան դա օրենքում նշված գործունեության տեսակներով զբաղվելու իրավունքը հաստատող և/կամ հավաստող պաշտոնական թույլտվություն է կամ պաշտոնական փաստաթուղթ է:

  • 12. Ինչպե՞ս է իրականացվում ճառագայթման աղբյուրների հետ իրականացվող գործունեության լիցենզավորումը:

    «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքում ներկայացված՝ ճառագայթման աղբյուրների հետ իրականացվող գործունեության յուրաքանչյուր տեսակով զբաղվելու լիցենզավորումն իրականացվում է այդ տեսակի գուրծունեության լիցենզավորման կարգի համաձայն։ Լիցենզավորման կարգերը հաստատված են ՀՀ կառավարության համապատասխան որոշումներով։

    • «Ռադիոակտիվ նյութերի կամ ռադիոակտիվ նյութեր պարունակող սարքերի կամ գեներացնող ճառագայթման աղբյուրներիօգտագործման լիցենզավորման կարգը եվ լիցենզիայի ձեվը հաստատելու» մասին 9․12․2004թ․ ՀՀ կառավարության 1751-Ն որոշում

    https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=107209

    • «Ռադիոակտիվ նյութերի կամ ռադիոակտիվ նյութեր պարունակող սարքերի փոխադրման լիցենզավորման կարգը եվ լիցենզիայի ձեվը հաստատելու» մասին 9․12․2004թ․ N 1791-Ն որոշում

    https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=132768

    • «Ռադիոակտիվ նյութերի կամ ռադիոակտիվ նյութեր պարունակող սարքերի պահեստավորման լիցենզավորման կարգը եվ լիցենզիայի ձեվը հաստատելու մասին» մասին 9․12․2004թ․ N 1792-Ն որոշում

    https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=107246

    • «Ռադիոակտիվ նյութերի կամ ռադիոակտիվ նյութեր պարունակող սարքերի արտադրության լիցենզավորման կարգը եվ լիցենզիայի ձեվը հաստատելու մասին» 1․12․2005թ․ N 2140-Ն որոշում

    https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=107289

    Այլ կարգեր՝ ըստ գործունեության տեսակի

Տուր քո հարցերը

Հարցեր ունե՞ս, մի հապաղիր հարցրու։