ANRA

ՀՀ միջուկային անվտանգության կարգավորման կոմիտե

ՀՀ միջուկային անվտանգության կարգավորման կոմիտե

ԾԱՆՈՒՑԱԳՐԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄ

ԿԱՐԳԱՎՈՐՎՈՂ ՆՅՈՒԹԵՐԻ ՓՈԽԱԴՐՄԱՆ ՄԱՍԻՆ ԾԱՆՈՒՑՈՒՄՆԵՐ

Համաձայն ՀՀ կառավարության 27․06․2002թ. ընդունված N 931 միջուկային և ռադիացիոն նյութերի անվտանգ փոխադրման կարգը հաստատելու մասին որոշման Բեռն առաքողը պարտավոր է`

  • միջուկային և ռադիոակտիվ նյութերի փոխադրման սկզբից ոչ ուշ, քան 5 օր առաջ կարգավորող մարմին ներկայացնել ծանուցագիր։

  • Եթե բեռն առաքողը նախատեսում է բազմակի անգամ նույն փոխադրամիջոցով նույն տեսակի ու քանակի միջուկային և ռադիոակտիվ նյութեր փոխադրել նույն բեռն ստացողին, ապա բեռն առաքողը պարտավոր է միջուկային և ռադիոակտիվ նյութերի յուրաքանչյուր փոխադրման սկզբից ոչ ուշ, քան 5 աշխատանքային օր առաջ կարգավորող մարմին հայտնել փոխադրման մասին։

  • Բեռն առաքողը և բեռն ստացողը միասին պարտավոր են միջուկային և ռադիոակտիվ նյութերի փոխադրման ավարտից հետո 5-օրյա ժամկետում կարգավորող մարմին ներկայացնել ծանուցագիր՝ բեռան փոխադրման ավարտի մասին:

ԾԱՆՈՒՑՄԱՆ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ

Համաձայն ՀՀ կառավարության 24․12․2001թ․ ընդունված N 1263 միջուկային և ռադիացիոն նյութերի փոխադրման հատուկ կանոնները հաստատելու մասին որոշման ծանուցագիրը պետք է պարունակի հետևյալ տեղեկությունը․

  • տեղեկություններ, որոնք բավարար են տվյալ փաթեթի կամ փաթեթների իդենտիֆիկացման համար, ներառյալ սերտիֆիկատների բոլոր համապատասխան համարները և տարբերանշանները․

  • տեղեկություններ փոխադրողի մասին, փոխադրամիջոցի մասին (այդ թվում՝ փոխադրամիջոցի պետական գրանցման համարանիշը կամ համարանիշերը), փոխադրման ամսաթվի, ժամանման սպասվող ամսաթվի և ենթադրյալ երթուղու մասին․

  • միջուկային և ռադիոակտիվ նյութերի կամ ռադիոիզոտոպների անվանումները․

  • միջուկային և ռադիոակտիվ նյութի ֆիզիկական և քիմիական ձևի նկարագրությունը կամ գրառում այն մասին, որ այն հանդիսանում է հատուկ տեսակի ռադիոակտիվ նյութ կամ տարածման ցածր հատկությամբ ռադիոակտիվ նյութ․

  • տեղեկություն փոխադրման ժամանակ պարունակության առավելագույն ակտիվության մասին՝ արտահայտված Բեքքերելներով (Bq)՝ SI համակարգի համապատասխան նախածանցով: Տրոհվող նյութի համար կարող է նշվել այդ նյութի մասսան՝ գրամներով (g), կամ նրան պատիկ միավորներով․

  • անվտանգության պահպանմանն ուղղված միջոցառումների իրականացման մանրամասն նկարագիրը․

  • առաքողի և ստացողի միջև կնքված պայմանագրի պատճենը․

Հատուկ պայմաններում փոխադրման համար՝ ծանուցագիրը պետք է պարունակի տեղեկություն նաև՝

  • կանոնների և անվտանգության նորմերի պահանջներից շեղումների և դրանց պատճառների մասին․

  • անվտանգության ապահովման նպատակով նշված շեղումների փոխհատուցմանն ուղղված ցանկացած հատուկ տեխնիկական և վարչական միջոցառումների մասին, որոնք պլանավորվում է իրականացնել փոխադրման ժամանակ։

ԿԱՐԳԱՎՈՐՎՈՂ ՆՅՈՒԹԵՐԻ ՓՈԽԱԴՐՄԱՆ ԾԱՆՈՒՑՈՒՄՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄԸ

Կարգավորող մարմին ծանուցումը կարելի է իրականացնել հետևյալ տարբերակներով․

Փոստային ծառայության միջոցով

Էլեկտրոնային փոստի միջոցով

Միասնական էլեկտրոնային հարթակի միջոցով

Կայքի միջոցով

Կից գրության օրինակ`

Ծանուցման լրացման օրինակ

ԱՌՑԱՆՑ ԾԱՆՈՒՑԱԳԻՐ