2013 թվականի դեկտեմբերի 11-ից 13-ը ՀՀ ԿԱ միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեում անցկացվեց սեյսմիկ անվտանգության ապահովման վերաբերյալ աշխատանքային հանդիպում: Հանդիպումը կազմակերպվել էր ԱՄՆ միջուկային կարգավորող հանձնաժողովի և ՀՀ ԿԱ միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեի միջև ստորագրված համագործակցության համաձայնագրի շրջանակներում՝ կոմիտեի, Միջուկային և ռադիացիոն անվտանգության գիտատեխնիկական կենտրոնի և ԱՄՆ Բրուքհեվենի ազգային լաբորատորիայի մասնագետների համատեղ ուժերով:
Աշխատանքային հանդիպման ժամանակ ներկայացվել է ԱՄՆ-ի և միջազգային փորձը ԱԷԿ-ների նախագծման վերաբերյալ և սեյսմիկ անվտանգության ապահովման նկատառումները, ինչպես նաև սեյսմիկ անվտանգության գնահատման հիմնական սկզբունքները ու մեթոդակարգը: Աշխատանքային հանդիպմանը մասնակցում էին կոմիտեի, Միջուկայինև ռադիացիոն անվտանգության գիտատեխնիկական կենտրոնի մասնագետները: