2010 թվականի փետրվարի 1-ից 5-ը ՀՀ ԿԱ միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեում տեղի է ունեցել աշխատանքային հանդիպում նվիրված ԱԷԿ-ի սեյսմիկ անվտանգության գնահատման ժամանակակից մեթոդներին: Հանդիպումը կազմակերպել էին ԱՄՆ միջուկային կարգավորման հանձնաժողովը, Բրուկհեվենի ազգային լաբորատորիան՝ Միջուկային ու ռադիացիոն անվտանգության կենտրոնի հետ համատեղ: Հանդիպմանը մասնակցում էին Ուկրաինայի եւ Հայաստանի կարգավորող մարմինների, տեխնիկական աջակցություն ցուցաբերող կազմակերպությունների, ինչպես նաև ուկրաինական նախագծային ինստիտուների ու ՀԱԷԿ-ի մասնագետները: