2007 թվականի հոկտեմբերի 15-ից 19-ը Երևանում տեղի ունեցավ աշխատանքային հանդիպում՝ նվիրված ՋՋԷՌ տիպի ռեակտորների շահագործման ընթացքում առաջացած ռադիոակտիվ թափոնների կառավարմանը: Հանդիպումը կազմակերպվել էր ԱԷՄԳ-ի եւ ՀՀ Պետատոմհսկողության հետ համատեղ՝ ԱԷՄԳ-ի RER3002 տարածաշրջանային ծրագրի շրջանակներում:
Աշխատանքային հանդիպման նպատակն էր քննարկել ՋՋԷՌ տիպի ռեակտորների շահագործման ընթացքում առաջացող ռադիոակտիվ թափոնների կառավարման հետ կապված խնդիրները: ԱԷՄԳ-ի փորձագետները ներկայացրեցին զեկույցներ ռադիոակտիվ թափոններրի կառավարման տեխնոլոգիաների, ինչպես նաեւ միջազգային ստանդարտների, փորձի վերաբերյալ: Զեկույցներով հանդես եկան Բուլղարիայի, Ռումինիայի, Սլովակիայի, Ուկրաինայի, Թուրքիայի, Լիտվայի, Հունգարիայի, ինչպես նաեւ Հայաստանի մասնակիցները: Հանդիպման շրջանակներում տեղի ունեցան քննարկումներ և փորձի ու տեղեկության փոխանակում: Աշխատանքային ծրագրի համաձայն կազմակերպվեզ այց Հայկական ԱԷԿ և ռադիոակտիվ թափոնների պահեստարան: