ՋՋԷՌ տիպի ռեակտորներ շահագործող պետությունների կարգավորող մարմինների ֆորումի Անվտանգության հավանականային վերլուծության աշխատանքային խմբի գործունեության համակարգումը փոխանցվել է Հայաստանի Հանրապետությունը:
2014 թվականի հունիսի 10-ից 12-ը Երևանում տեղի ունեցավ ՋՋԷՌ տիպի ռեակտորներ շահագործող պետությունների կարգավորող մարմինների ֆորումի շրջանակներում գործող Անվտանգության հավանականային վերլուծության աշխատանքային խմբի մեկնարկային հանդիպումը: Հանդիպմանը մասնակցում էին Բուլղարիայի, Ֆինլանդիայի, Հունգարիայի, Չեխիայի Հանրապետության, Գերմանիայի Դաշնության, Ռուսաստանի, Հնդկաստանի, Ուկրաինայի կարգավորող մարմինների և տեխնիկական աջակցության կենտրոնների փորձագետները:
Հանդիպումը կազմակերպվել էր ՀՀ ԿԱ միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեի ու «Միջուկային և ռադիացիոն անվտանգության ԳՏԿ» ՓԲԸ-ի հետ համատեղ:
Հանդիպման ժամանակ ներկայացվել են 2003-2013 թվականների ընթացքում Անվտանգության հավանականային վերլուծության աշխատանքային խմբի գործունեության հիմնական խնդիրներն ու առաջարկությունները և քննարկվել են խմբի գործունեության հաջորդ չորրորդ փուլի համար նախատեսված հետևյալ հարցերը.
Մեկնարկային հանդիպման ժամանակ աշխատանքային խմբի անդամները ներկայացրեցին զեկույցներ իրենց պետություններում անվտանգության հավանականային վերլուծության ծրագրերի վերջինզարգացումների վերաբերյալ: Բացի այդ, մանրամասն դիտարկվեցին և համաձայնացվեցին հաջորդ փուլում իրականացվելիք միջոցառումների ցանկը: Համաձայնեցվել են աշխատանքային խմբի հետագա միջոցառումենրը, և սահմանվել պատասխանատվությունները ու ժամանակացույցը: Անվտանգության հավանականային վերլուծության աշխատանքային խմբի մեկնարկային հանդիպման արդյունքները ամփոփվել են արձանագրությունում: