«Հայաստանի Հանրապետության միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեի (այսուհետ՝ կոմիտե) և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջուկային կարգավորող հանձնաժողովի (այսուհետ՝ ԱՄՆ ՄԿՀ) միջև կնքված միջուկային անվտանգության հարցերով տեխնիկական տեղեկատվության փոխանակման և համագործակցության վերաբերյալ» համաձայնագրի (սորագրված 2017 թվականի մարտի 29) շրջանակներում ս.թ հուլիսի 18-ից 21-ը ԱՄՆ ՄԿՀ պատվիրակությունը ժամանել էր Երևան, Հայաստան հետևյալ կազմով. Ստեֆեն Բրնս՝ ԱՄՆ ՄԿՀ նախագահ, Ջեյսոն Զորն՝ ԱՄՆ ՄԿՀ, աշխատակազմի ղեկավար, Սթիվեն Բագգետ՝ ԱՄՆ ՄԿՀ նախագահի խորհրդական ռադիոակտիվ նյութերի հարցերով և Բարրի Միլլեր՝ ԱՄՆ ԿԿՀ միջազգային համագործակցության բաժնի միջազգային կապերի պատասխանատու։
Այցի շրջանակներում ԱՄՆ ՄԿՀ պատվիրակությունը ս.թ հուլիսի 19-ին այցելեց Հայկական ԱԷԿ։ Հայկական ԱԷԿ-ում անցկացվեց շրջայց, տեղի ունեցավ հանդիպում ԱԷԿ-ի ղեկավարության հետ, որի ժամանակ քննարկվեցին ներկայիս իրավիճակը կապված ԱԷԿ-ի շահագործման, նախագծային ժամկետի երկարաձգման հետ և այլ խնդիրներ: Այնուհետ, հուլիսի 20-ին պատվիրակությունը հանդիպում ունեցավ ՀՀ միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեում, որի ընթացքում քննարկվեցին կոմիտեի ընթացիկ խնդիրները, իրականացվող միջոցառումները և հետագա ծրագրերը կապված միջուկային տեղակայանքների միջուկային և ճառագայթային անվտանգության կարգավորման հետ: