2008 թվականի նոյեմբերի 18-ից 20-ը ԱԷՄԳ-ի նախաձեռնությամբ անցկացվեցին վերապատրաստման ազգային դասընթացներ, նվիրված միջուկային նյութերի հաշվառման եւ վերահսկողության խնդիրներին: Դասընթացների նպատակն էր աջակցել ԱԷՄԳ-ի եւ Հայաստանի միջեւ կնքված Երաշխիքների կիրառման մասին պայմանագրի եւ պայմանագրին կից Լրացուցիչ արձանագրության պահանջների կատարմանը ԱԷՄԳ-ի պահանջներին համապատասխան: Դասընթացներին մասնակցեցին Հայկական ԱԷԿ-ի, Երեւանի ֆիզիկայի ինստիտուտի, Չափագիտության ազգային ինստիտուտի, ՀՀ ԳԱԱ ֆիզիկայի հետազոտությունների ինստիտուտի, Ուռուցքաբանության ազգային կենտրոնի, ՀՀ ԿԱ միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեի ու «Միջուկային եւ ռադիացիոն անվտանգության գիտատեխնիկական կենտրոն» ՓԲԸ-ի ներկայացուցիչները: Դասընթացներին ԱԷՄԳ-ի փորձագետները ներկայացրեցին տեղեկատվություն ԱԷՄԳ-ի Երաշխիքների համակարգի, միջուկային նյութի հաշվառման ու վերահսկողության համակարգի, միջուկային նյութերի հաշվառման հիմնադրույթների վերաբերյալ: Ներկայացվեց մանրամասն տեղեկատվություն միջուկային նյութերի վերաբերյայ հաշվետվությունների ու հայտարարգրերի պատրաստման, ինչպես նաեւ Լրացուցիչ արձանագրության շրջանակներում հայտարարագրերի պատրաստման մասին: Դասընթացները կնպաստեն Երաշխիքների կիրառման մասին պայմանագրի եւ պայմանագրին կից Լրացուցիչ արձանագրության շրջանակներում Հայաստանի պարտականությունների պատշաճ մակարդակով կատարմանը: